Լուչանա Կաստելլինա
Լուչանա Կաստելլինա (իտալ.՝ Luciana Castellina, օգոստոսի 9, 1929, Հռոմ, Իտալիա), իտալացի կոմունիստ, լրագրող և քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
Լուչանա Կաստելլինա | |
Կուսակցություն՝ | Կոմունիստական վերածննդի կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հռոմի Սապիենզա համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Ծննդյան օր | օգոստոսի 9, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ամուսին | Ալֆրեդո Ռեյխլին |
Զավակներ | Լուկրեցիա Ռեյխլին և Պիետրո Ռեյխլին |
Կայք՝ | Լուչանա Կաստելլինա |
Կենսագրություն
խմբագրելՄիլանցի առևտրային ագենտ Ջինո Կաստելլինայի և տրիեստցի Լիզետտա Լիբմանի միակ դուստրն է։ Բարձրագույն կրթություն է ստացել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։
Քաղաքական գործունեություն
խմբագրելՔաղաքական գործունեությունը սկսել է Իտալական կոմունիստական երիտասարդական ֆեդերացիայում(FGCI)[1]: 1907 թվականին մասնակց ել է Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողության միջազգային փառատոնին։
1947 թվականին մտնում է Իտալական կոմունիստական կուսակցության շարքերը, իսկ 1963 թվականին աշխատել է այդ կուսակցության կանանց օղակում Լեոնիլդե Իոտտիի ղեկավարությամբ։ 1969 թվականին հեռացվում է կուսակցությունից և մտնում «Il Manifesto» ամսագրի հիմնադիրների կազմի մեջ (նրա առաջին համարը 75 հազար տպաքանակով լույս է տեսել 1969 թվականի հունիսի 6-ին, Կաստելլինան մասնակցություն է ունեցել ամսագրի նախապատրաստման աշխատանքներում[2]): 1976 թվականին «Պրոլետարական դեմոկրատիայի» կողմից ընտրվել է Իտալիայի դեպուտատների պալատի կազմում։
1984 թվականին հետ է վերադառնում Իտալիայի կոմունիստական կուսակցություն, սակայն 1991 թվականին ձայն է տալիս նրա լուծարման համար (Պիետրո Ինգրաոի, Ալեսսանդրո Նատտայի և Լյուչիո Մագրիի հետ միասին), իսկ վերակազմավորումից հետո 1992 թվականին որոշեց միանալ Կոմունիստական վերածննդի կուսակցությանը[3]։ 1996 թվականին բազմաթիվ տարաձայնություններ ուներ գլխավոր քարտուղար Ֆաուստո Բերտինոտտի հետ և լքեց կուսակցությունը։
Մի քանի անգամ կալանավորվել է ցույցերի մասնակցելու պատչճառով. 1948 թվականի հուլիսի 14-ին (Պալմիրո Տոլյատիի մահափորձի դեմ ցույցերի ժամանակ), 1950 և 1956 թվականներին, 1963 թվականին կալանավորվել է մոտ 2 ամսով։ 1967 թվականին «Սև գնդապետների» զինվորական հեղաշրջման ժամանակ արտաքսվել է Հունաստանից։
Լրագրողական և հակազինվորական գործունեություն
խմբագրել1962 թվականից խմբագրել է FGCI «Nuova Generazione» («Նոր սերունդ») ամսաթերթը, այնուհետև կարճ ժամանակով «Il Paese» («Երկիր»)թերթը։
1980-ական թվականների առաջին կեսերին Կլաուդիո Նապոլեոնիի[it] և Ստեֆանո Ռոդոտայի հետ միասին զբաղվել են «Pace e guerra» («Խաղաղություն և կռիվ») պացիֆիստական ամսագրի ստեղծմամբ` կապված Հանուն կոմունիզմի միասնության պրոլետարական կուսակցության[it] հետ[4]։ Միաժամանակ նա եղել է ժողովուրդների իրավունքների լիգայի ներկայացուցիչ Ադոլֆո Պերեսի Էսկիվելյայի տեղակալը և «Եվրոպական միջուկային զինաթափման» շարժման կոորդինատորը
Պատգամավոր
խմբագրել1976-1987 թվականներին եղել է 7-րդ և 9-րդ գումարման պատգամավորների պալատում, 1992 թվականին ընտրվել է 11-րդ գումարման պալատում (1992 թվականի ապրիլի 30-ին մտել է Կոմունիստական վերածննդի կուսակցության ֆրակցիա, սակայն արդեն 1992 թվականի մայիսի 6-ին հանձնել է մանդատը[5]` մնալով Եվրոպառլամենտում)։
1979-1999 թվականներին Եվրոպառլամենտի պատգամավոր է եղել։ 1994-1997 թվականներին գլխավորել է Մշակույթի, երիտասարդության, կրթության և տեղեկատվական միջոցների կոմիսիան, 1997-1998 թվականներին` Արտաքին տնտեսական կապերի կոմիսիան։ Եվրոպառլամենտից հեռանալու ժամանակ եղել է Եվրոպայի միասնական ձախերի խմբում։
21-րդ դարում
խմբագրել1999-2003 թվականներին նա Իտալական կինոյի արտասահմանյան շարժման ընկերության նախագահն է եղել։ 2007-2010 թվականներին դասախոսել է Պիզայի համալսարանում որպես պրոֆեսորի օգնական։ 2014 թվականին ընտրվել է Հանգստի և մշակութային միջոցառումների կազմակերպման իտալական ասոցիաիայի պատվավոր նախագահ։
2015 թվականին Իտալիայի նախագահական ընտրությունների ժամանակ «Ձախերի տնտեսական ազատություն» կուսակցությունը պաշտպանել է Կաստելլինայի թեկնածությունը[6][7][8]։ Բոլոր փուլերում նա գրավել է երրորդ տեղը։ 2015 թվականի մարտի 29-ին մտել է այդ կուսակության ազգային բյուրոյի կազմի մեջ, իսկ ապրիլի 19-ից ընտրվել է «Ալեքսիս Ցիպրասի հետ այլ Եվրոպա» ազգային կոմիտեի անդամ։
Անձնական կյանք
խմբագրել1953 թվականին ամուսնացել է կուսակցական ընկերոջ` Ալֆրեդո Ռեյխլինի հետ, ամուսիններն ունեցել են երկու երեխա` Պիետրոն և Լուկրեցիան։ 1958 թվականին բաժանվել են։
Լուկրեցիա Ռեյխլինը (ծնվ. 1954) դարձել է տնտեսագետ, UniCredit-ի տնօրենների խորհրդի անդամ[9]։
Ընտրյալ աշխատություններ
խմբագրել- Աշխարհի բացումը (La scoperta del mondo, Nottetempo, 2011), 4 տարվա(1943 թվականի հուլիսի 25-ից մինչև 1947 թվականի հոկտեմբեր) կյանքի օրագիր, երբ ձևավորվում էին Կաստելլինայի կոմունիստական համոզմունքները։
- Սիբերիանա (Siberiana, Nottetempo, 2012), Մոսկվայից Վլադիվոստոկ գնացքով ճանապարհորդելու քրոնիկան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Giorgio Dell’Arti (2013 թ․ նոյեմբերի 28). «Luciana Castellina». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Esce il primo numero de "Il Manifesto"» (իտալերեն). RAI Storia. 1969 թ․ հունիսի 29. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Luciana Castellina» (իտալերեն). RAI Storia. 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Aldo Garzia (2013 թ․ դեկտեմբերի 17). «Il Pdup, il manifesto e la storia mancata del Pci» (իտալերեն). il Manifesto. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «RIFONDAZIONE COMUNISTA». Dal 30 aprile 1992 al 14 aprile 1994. XI Legislatura della Repubblica italiana (իտալերեն). Camera dei deputati (portale storico). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Votazione 1, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite». ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 29. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Votazione 2, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite». ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Votazione 3, Aula di Montecitorio, Plenum Camere Riunite». ELEZIONE DEL PRESIDENTE DELLA REPUBBLICA (իտալերեն). la Repubblica. 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Giorgio Dell’Arti (2014 թ․ փետրվարի 10). «Lucrezia Reichlin». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Luciana Castellina». Cronologia delle legislature (իտալերեն). Европейский парламент. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
- «Luciana Castellina». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei deputati (portale storico). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչանա Կաստելլինա» հոդվածին։ |