Լուսարձակ (թերթ, Վառնա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսարձակ (այլ կիրառումներ)
«Լուսարձակ», բուլղարահայ հասարակական-քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1920—1924 թվականներին, Վառնայում։ Խմբագիր՝ Տիգրան Մարտիրոսյան։ Հանդիսացել է ՌԱԿ-ի հրատարակությունը։
Լուսարձակ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Երկիր | Վառնա |
Ծանոթացրել է գաղթավայրի կյանքին, լայնորեն լուսաբանել բուլղարահայ կյանքի իրադարձությունները, անդրադարձել սփյուռքի համախոհ կազմակերպությունների համագործակցությունը զարգացնելու հարցին։ Տեղեկացրել է Հայաստանի վերաշինության, ՀՕԿ-ի գործունեության մասին։ ՛
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 694)։ |