Լուսնային մրցարշավորդը (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսնային մրցարշավորդը (այլ կիրառումներ)
«Լուսնային մրցարշավորդը» (անգլ.՝ Moonraker), Յան Ֆլեմինգի երրորդ վեպը բրիտանական գործակալ Ջեյմս Բոնդի մասին։
Լուսնային մրցարշավորդը անգլ.՝ Moonraker | |
---|---|
Հեղինակ | Յան Ֆլեմինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեյմս Բոնդ, Հյուգո Դրեքս և Մ |
Նկարագրում է | Լոնդոն |
Շարք | Ջեյմս Բոնդ |
Նախորդ | Ապրիր և թող մյուսներին մեռնել |
Հաջորդ | Ադամանդները հավերժ են |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Jonathan Cape |
Հրատարակման տարեթիվ | 1955 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20150804 |
Ծանոթացե՛ք, Ջեյմս Բոնդ։ Անթերի, փայլուն կրթություն ստացած գեղեցկատես տղամարդ։ Բացառիկ անգութ է և մահացու վտանգավոր։ Ամբողջ Անգլիան ցնծում է։ Մուլտիմիլիոնատեր սըր Հյու Դրեքսը սեփական փողերով կառուցել է ատոմային գերհրթիռ, որը մշուշոտ Ալբիոնին կպաշտպանի ցանկացած վտանգից։ Բայց ահա Ձերդ Գերազանցության Գաղտնի ծառայության տվյալներով Դրեքսը մի փոքր մեղսավոր է. նա սիրում է խաղասեղանի շուրջ նենգել։ Սըր Հյուիի՝ անգլիացի ջենթլմենին ոչ բնորոշ, տարօրինակ պահվածքը վերծանելը հանձնարարված է Գաղտնի ծառայության լավագույն խաղամոլին, նաև համատեղությամբ գործակալ 007-ին՝ Ջեյմս Բոնդին։
Համառոտ բնութագիր (անոտացիա)
խմբագրելՀյուգո Դրեքսը Անգլիայի ամենահարուստ մարդկանցից է։ Նա վայելում է հասարակության հարգանքը, եթե ոչ համազգային սերն այն բանի համար, որ իր փողերով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համար կառուցել է «Մունռեյքեր» բալիստիկ հրթիռը։ Ճիշտ է, նա տգեղ է, բայց ունի հիասքանչ շարժուձև և թղթախաղում մեքենայություններ է անում, բայց Դրեքսի արարքները հանդուրժում են՝ համարելով հարուստի աննորմալություններ։ Սակայն բարձր հասարակության հարգարժան մարդիկ չեն ուզում հաշտվել խաղաթղթային մեքենայության հետ։ Մ-ը (հենց այդ նույն բարձր հասարակության ներկայացուցիչը) Ջեյմս Բոնդին՝ որպես թղթախաղի վարպետ, հանձնարարում է դաս տալ Դրեքսին, բայց այնպես, որ սկանդալ չծագի։ 007-ն իհարկե հաջողությամբ է դուրս գալիս առաջադրված խնդրից։ Իսկ հաջորդ օրը զոհված գործընկերոջ փոխարեն իրեն է վիճակված դառնալ «Մունռեյքեր» նախագծի անվտանգության ծառայության ղեկավարը։
Կերպարներ
խմբագրել- Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
- Սըր Հյուգո Դրեքս — գլխավոր չարագործը
- Գալա Բրանդ — Բոնդի սիրեցյալը
- Վիլլի Քրեբս — երկրորդական չարագործ
- Դոկտոր Վոլտեր — երկրորդական չարագործ
- Մ — Բոնդի ղեկավարը
- Լելիա Պոնսոնբայ — Բոնդի քարտուղարուհին ու աշխատակիցը
Վեպի համանուն էկրանավորումը (1979)
խմբագրել«Լրտեսը, որ ինձ սիրում էր» ֆիլմի վերջում ասվում է, որ Ջեյմս Բոնդը կվերադառնա «Միայն քո աչքերի համար» ֆիլմով։ Բայց տասնմեկերորդ ֆիլմը դարձավ Լուսնային մրցարշավորդը՝ Ռոջեր Մուրի գլխավոր դերակատարմամբ։
Կապը կինոյի հետ
խմբագրել1979 թվականին նկարահանված ֆիլմում օգտագործված է միայն վեպի վերնագիրն ու գլխավոր չարագործի անունը։ Նույն թվականին ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստոֆեր Վուդը վեպի հիման վրա գրեց մի «կինոնովել», որը բավականին մանրամասն վերապատմում էր ֆիլմի իրադարձությունները։
Տե՛ս ֆիլմերը
խմբագրել- «Լուսնային մրցարշավորդը» — 1979 — Բոնդի դերում՝ Ռոջեր Մուր
Արտաքին հղումներ
խմբագրել- Յան Ֆլեմինգի գրականությունը Արխիվացված 2012-03-23 Wayback Machine և առաջին ստեղծագործությունները