Լուսոն (անգլ.՝ Luzon), Ֆիլիպինյան կղզեխմբի ամենամեծ կղզին՝ նրա հյուսիսային մասում։ Տարածությունը 105.6 հզ կմ² է։ Մակերևույթը լեռնային է, բարձրությունը մինչև՝ 2934 մ (Պոլոգ լեռը՝ Կենտրոնական Կորդիլերներիում)։ Կան գործող հրաբուխներ։ Լուսոնում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան։

Լուսոն
Տեսակկղզի
Երկիր Ֆիլիպիններ
Վարչատարածքային միավորՖիլիպիններ
Մասն էՖիլիպիններ և Լուսոն
Մակերես109 965 կմ²
Ամենաբարձր կետըMount Pulag?
Բնակչություն53 336 134 մարդ (2015)[1]
Անվանված էLuzón?
Քարտեզ
Քարտեզ

Անվանում

խմբագրել

Ենթադրում են, որ անվանումն առաջացել է Losong բառից՝ բրինձ ծեծելու տաշտաձև փայտյա մեծ աման։

16-րդ դարում իսպանացի ծովագնացները զարմացել էին բնիկների տան դռներին դրած այդ խոշոր ամանները և նրանք կղզին անվանել են Islas de los losones՝ «տաշտերի կղզի»[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.psa.gov.ph/sites/default/files/attachments/hsd/pressrelease/2015%20population%20counts%20Summary_0.xlsx
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 697