Մարմինը զուրկ է թեփուկներից։ Մարմնի երկարությունը մինչե 5 մ[2] է, քաշը՝ մինչե 300 կգ։ Մարմինը լերկ է, առանց թեփուկների, լորձնապատ։ Հետնալողակը երկար է և ձգվում է մինչև պոչի լողակի հիմքը։ Վերին ծնոտի վրա առկա է 1, ստորինի վրա՝ 1-2 զույգ բեղիկներ։ Ծնոտները զինված են մանր, մի քանի շարքով դասավորված ատամիկներով։
Վերին ծնոտի 2 բեղիկները երկար են ներքին ծնոտի 4 բեղիկներից։ Սնվում է ձկներով, գորտերով, ջրալող թռչուններով։ Ջերմասեր ձուկ է։ Սեռահասուն է դառնում կյանքի 4-5 տարում, ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին։ Սովորական լոքոներ տարածված է Սև, Կասպից, Արալյան ծովերի ավազաններում, որտեղ ունի արդյունագործական նշանակություն, իսկ ՀայաստանիԱխուրյան, Քասաղ, Արփա և Որոտան գետերում ապրող լոքոներ սպորտային որսի օբյեկտ են։
↑Nelson J. S. Fishes of the World, 4th edition. – Hoboken (New Jersey): John Wiley & Sons, 2006. – 601 p. – P. 178. ISBN 0471250317 (англ.)
↑Bornbusch, A. H. (1995). Phylogenetic relationships within the Eurasian catfish family Siluridae (Pisces: Siluriformes), with comments on generic validities and biogeography. Zoological Journal of Linnean Society 115 (1): 1–46. DOI:10.1006/zjls.1995.0032
Arratia G., Kapoor B. G., Chardon M., Diogo R. Catfishes. – Enfield, New Hampshire: Science Publishers, 2003.
Burgess W. E. An atlas of freshwater and marine catfishes – a preliminary survey of the Siluriformes. – Neptune City, New Jersey: TFH Publications, 1989.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 669)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։