Լրատվական ոճ, լրագրողական կամ լրատվական ոճ, արձակ գրելաոճ է, որն օգտագործվում է օրաթերթերում, ռադիոյում և հեռուստատեսությամբ լուրեր հաղորդելիս։ Լրատվական ոճը ներառում է ոչ միայն բառարանային և նախադասությունների կառուցվածքը, այլ նաև` ըստ կարևորության և լսարանի` պատմությունը ներկայացնելու ձևը։ Լրատվական ոճում օգտագործվող ժամանակաձևն անցյալն է։

Լրատվական ոճը փորձում է ցանկացած իրադարձության մասին նյութի սկզբում պատասխանել այս հիմնական հարցերին. ի՞նչ, ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչու՞ (who, what, when, where, why, առավել հայտնի են 5 w-ներ անունով), և հաճախ նաև` ինչպե՞ս (how): Կառուցվածքի այս ձևը երբեմն կոչվում է «շրջված բուրգ», այսինքն, նորության մեջ տեղեկատվության կարևորությունը նվազում է հետագա պարբերություններում։

Լրատվական պատմությունները նաև պարունակում են լսարանին առնչվող հետևյալ բնութագրիչներից գոնե մեկը. մերձավորություն, ակնհայտություն, արդիականություն, մարդկային հետաքրքրվածություն, զարմանալիություն (տարօրինակություն) կամ նշանակալիություն[1]։

Ընդհանուր ակնարկ

խմբագրել

Օրաթերթերը հիմնականում հավատարիմ են մնում գրելու բացատրական ոճին։ Ըստ ժամանակի և տարածության, լրագրողական էթիկան ու չափանիշները տարբերվում են։ Սահմանումներն ու պրոֆեսիոնալիզմը տարբերվում են լրատվական գործակալությունների միջև. նրանց վարկանիշը կախված է օբյեկտիվության չափանիշներից։ Ըստ լավագույն տարբերակի, լրատվական գործակալությունները ձգտում են հասկանալի, գրավիչ և հակիրճ լինել ընթերցողների մեծամասնության համար։ Այս սահմանափակումների հետ նորությունները ձգտում են նաև բազմակողմանի լինել։ Խոշոր և առավել հարգված օրաթերթերի համար արդարությունն ու հավասարակշռվածությունը լրատվություն ներկայացնելիս ամենակարևոր գործոններն են։ Մեկնաբանությունը սովորաբար ներկայացվում է առանձին հատվածում, և յուրաքանչյուր թերթ կարող է ինքն ընտրել տվյալ սյունակի դիրքը։ Խմբագրական կանոնները թելադրում են ածականների, մեղմասացության և արտահայտչամիջոցների օգտագործումը։ Խմբագիրների մոտեցումները սովորաբար հավաքվում են մեկ կանոնագրի մեջ։ Լրագրողների աշխատանքի սկզբունքները կարող են հակիրճ արտահայտվել հետևյալ սկզբունքներով` ճշգրտություն, հակիրճություն, պարզություն[2]։

Տերմիններ և կառուցվածք

խմբագրել

Լրագրողական արձակը պարզ է և ճշգրիտ, փորձում է խուսափել խոսակցական լեզվից։ Որպես կանոն, լրագրողները չպետք է օգտագործեն երկար խոսք, երբ դրա փոխարեն կարելի է կարճն օգտագործել։ Լրագրողներն օգտագործում են սուբյեյկտ-բայ-օբյեկտ կառուցվածքն ու ակնհայտ, ակտիվ արձակը։ Նրանք օգտագործում են օրինակներ ու փոխաբերություններ։ Նորություններ գրողները փորձում են խուսափել նույն բառը մեկ պարբերության մեջ չօգտագործել մեկ անգամից ավել։

«Քիքեր» (Kicker)

խմբագրել

Կարճ բնորոշող բառ կամ արտահայտություն հիմնական վերնագրից առաջ։

Վերնագիր

խմբագրել

Լուրի վերնագիրը կարող է ամբողջական նախադասություն լինել (օր.` «Օդաչուն թռչում է կամուրջների տակով` սուզորդներին փրկելու համար»), որոշ բառեր կարող են սղված լինել։ Վերնագրերում երբեմն բացակայում են ենթակաները («Նավակից ցատկելով` անիվների տակ ընկնելով») կամ ստորոգյալները («Հաջողակ կին-կատուն»)[3]։

Ենթավերնագիր

խմբագրել

Ենթավերնագիրը կարող է կա՛մ երկրորդ վերնագիր լինել հիմնական վերնագրի տակ, կա՛մ վերնագիր դառնալ հոդվածի առանձին բաժինների համար։ Ենթավերնագիրն է առաջնորդում դեպի հիմնական տեքստը։ Այն օգնում է հասկանալ ամբողջական հատվածը կամ ընթերցողին տեղյակ է պահում տվյալ հատվածի թեմայի մասին։ Երկար կամ բարդ հոդվածները սովորաբար մեկից ավելի ենթավերնագրեր են ունենում։ Ենթավերնագրերն օգնում են ընթերցողին ընտրություն կատարել` որտեղից սկսել կամ շարունակել կարդալ հոդվածը։

Հայտարարությունների վահանակ (բիլբորդ)

խմբագրել

Հոդվածի բիլբորդը ամփոփ տեքստ է, հաճախ` միայն մեկ նախադասություն, որը դրվում է տեքստի կողային հատվածում, նույն էջում` ընթերցողի ուշադրությունը գրավելու համար։ Հայտարարությունը կարող է բաղկացած լինել պարզ տեքստից կամ մեջբերումից։ Հավելյալ բիլբորդեր կարող են հանդիպել հոդվածի հետագա հատվածներում ևս։ Դրանք բոլորն էլ ուշադրություն գրավելու նպատակ ունեն։

Առաջնորդող (լիդ)

խմբագրել

Պատմության ամենակարևոր տարրն առաջնորդողն է (լիդը)։ Այն ներառում է հոդվածի առաջին կամ առաջնորդող մի քանի նախադասությունները, որ կարող է առաջին պարբերությունը դառնալ։ Լիդ տերմին առաջացել է անգլերեն` lead, առաջնորդել բառից[4]։ Առաջնորդողը սովորաբար նյութի առաջին կամ երկու նախադասություններն են, ընդհանուր 20-25 բառերից կազմված։ Առաջնորդողը պետք է ամբողջական տեղեկատվություն պարունակի, միևնույն ժամանակ` չպետք է այնքան երկար լինի, որ ընթերցողը ցանկանա այն մինչև վերջ կարդալ։ Իդեալական լիդը պետք է հակիրճության հետ մեկտեղ պատասախանի 5 w-ների բոլոր հարցերին։

«Առաջնորդողը թաղելու» լավագույն մեթոդը նյութը բեքգրաունդային տեղեկատվությամբ սկսելն է կամ երկրորդական փաստերի ներկայացումն ամենասկզբում։ Այս ոճը հատուկ է ակադեմիական գրելաոճին[5]։ Սա նաև հաճախակի հանդիպող սխալ է մամուլի հաղորդագրություններում[6]։ Հոդվածների առաջնորդողները սովորաբար բաժանվում են կոշտ և փափուկ առաջնորդողների։ Կոշտ լիդը փորձում է ներկայացնել բազմակողմանի տեղեկատվություն, որ ընթերցողին ամբողջական պատկերացում է տալիս հոդվածի բովանդակության մասին։ Փափուկ լիդն առավել ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում, ուշադրություն է գրավում, որին հետևում է փաստերի ամփոփ ներկայացումը[7]։

Շրջված բուրգի կառուցվածք

խմբագրել

Լրագրողները սովորաբար հոդվածի կառուցվածքը նկարագրում են որպես շրջված բուրգ։ Պատմության ամենահետաքրքիր ու էական տարրերը դրվում են ամենասկզբում, որին հետևում է պատմության պակաս կարևոր նշանակություն ունեցող մասը։ Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս ընթերցողին դադարել կարդալ հոդվածը` դրա էական հատվածն ավարտելուն պես։ Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս ընթերցողին սկզբում վերցնել ամենաէական մասը, իսկ առավել հետաքրքրված ընթերոցողին հնարավորություն է տալիս շարունակել կարդալ ու ստանալ նաև երկրորդական տեղեկատվություն։

Շրջված բուրգի կառուցվածքը նաև հնարավորություն է տալիս հեշտությամբ կրճատել հոդվածը` հարմարեցնելով եղած տարածությանը։ Հոդվածագիրները հաճախ հետևելով «մի թաղեք լիդը» սկզբունքին` նյութի ամենասկզբում դնում են ամենաէական տեղեկատվությունը և ոչ թե ստիպում են ընթերցողին մի քանի պարբերություն կարդալ` այն գտնելու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wilson, Kenneth G. (1993). The Columbia Guide to Standard American English. New York City: Columbia University Press / MJF Books. "JOURNALESE" entry, p. 260.
  2. Bill Parks. "Basic News Writing"
  3. Morrison, Daniel. "How to Write Headlines and Decks (Heds and Deks)"
  4. "The Mavens' Word of the Day". Randomhouse.com. November 28, 2000.
  5. Cotter, Colleen (2010-02-11). News Talk: Investigating the Language of Journali sm. Cambridge University Press. p. 167.
  6. Starr, Douglas Perret; Dunsford, Deborah Williams (2014-01-14). Working the Story: A Guide to Reporting and News Writing for Journalists and Public Relations Professionals
  7. Unzipped! Newswriting by Chris Kensler

Արտաքին հղումներ

խմբագրել