Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է
«Լրտեսների երեխաները 3» կամ «Լրտեսների երեխաները 3. Խաղն ավարտված է» (անգլ.՝ Spy Kids 3-D: Game Over), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, Ռոբերտ Ռոդրիգեսի ֆիլմերի շարքի 3-րդ սերիա։ Նկարվել է 3D ձևաչափով։
Սյուժետ
խմբագրելՋունին «Օ Էս Էս»-ից հեռացել է, ինչպես երազում էր, բացել է իր սեփական հետախուզական գործակալությունը։ Իր վաստակած համեստ գումարները խնայում է հանելուկային կիբերհանճարի կողմից ստեղծված նոր «Game Over» վիդեոխաղը գնելու համար, որը խաղը մինչև վերջ անցնողներին խոստանում է մեծ մրցանակներ։
Ջունիին տեղեկացնում են, որ քույրը կորել է, և նա գնում է «Օ Էս Էս»։ Պարզվում է, որ Կարմենը վիրտուալ կերպով կորել է հենց նույն «Game Over» վիդեոխաղում և մնացել է 4-րդ մակարդակում, իսկ Ջունին պետք է գնա նրա ետևից։ Ջունին 12 ժամվա ընթացքում պետք է հասնի հինգերորդ մակարդակ և անջատի խաղը, որպեսզի կիբերհանճարը չկարողանա դուրս պրծնել բանտից և զավթել երիտասարդների խելքը։ Վիրտուալ իրականության մեջ նա ծանոթանում է խաղի փորձարկողների հետ՝ ուժեղ Առնոլդի, հանճար Ֆրենսիսի, զիլ տղա Ռեսի, ինչպես նաև հանելուկային աղջիկ Դեմետրայի հետ։ Տեսնելով, որ Ջունիի կյանքի միավորները արագ վերջանում են, «Օ Էս Էս»-ի մասնագետները նրան առաջարկում են օգնություն՝ խաղ ուղարկել ընտանիքի ևս մեկ անդամի։ Ջունին ընտրում է իր պապիկին՝ Վալենտինին, ում քայլելու կարողությունը խաղում կրկին վերադառնում է։ Ջունին անցնում է ռոբոտների մրցարշավը և այնտեղից խաղային կոստյումով դուրս գալիս որպես առաջին հաղթող։ Առնոլդը, Ֆրենսիսը և Ռեսը մտածում են, որ նա մարտիկ է և իրենց կտանի մինչև 5-րդ մակարդակ։ Իրականում չլինելով մարտիկ՝ Ջունին ամեն դեպքում որոշում է հաստատել նրանց խոսքերը, որպեսզի վերջիններս իրեն օգնեն գտնելու քրոջը։
3-րդ մակարդակում Ջունին և Առնոլդը ստիպված են լինում կռվել խաղում մնալու իրավունքի համար։ Ջունիի կյանքի միավորների սպառումնից հետո նրա տեղը անսպասելիորեն զբաղեցնում է Դեմետրան, իսկ Ջունիի կորցրած առողջությունը վերականգնվում է։ Դեմետրան պարտվում և դուրս է մնում խաղից։
Երեխաները հասնում են 4-րդ մակարդակին, որտեղ Ջունին հանդիպում է Կարմենին։ Նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի հրաբխային լեռ, որտեղ թաքնված է 5-րդ մակարդակի անցումը։ Հասկանալով, որ կիբերհանճարը երեխաներին թակարդն է գցում, «Օ Էս Էս»-ը փորձում է նրանց հեռացնել այդտեղից, սակայն փորձերն անհաջությամբ են ավարտվում։ Երեխաները անցնում են 5-րդ մակարդակ առանց իրական մարտիկի օգնության։ Ռեսը և Ֆրենսիսը հասկանում են, որ Ջունին իրեն ներկայացնում է որպես մարտիկ, սակայն նա մարտիկ չէ և սկսում են մտածել, որ իրականում նա խաղացող է, ով մյուսներին խաբելով տանում է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր չի լինի դուրս գալ։ 5-րդ մակարդակի մուտքի մոտ նրանք հանդիպում են մարտիկին և միասին անցնում հաջորդ մակարդակ։ Անսպասելիորեն մարտիկի վրա հարձակվում են, և նրա կյանքի ցուցիչը զրոյանում է, ինչի արդյունքում նա խաղից դուրս է մնում։ Հանկարծ խաղում նորից հայտնվում է Դեմետրան։ Պարզվում է, որ իրականում Դեմետրան խաբեբա է և նրանց տարել է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր չէ դուրս գալ։ Իրական արցունք թափելով նա համոզում է երեխաների փախչել։ Անսպասելիորեն խաղում հայտնվում է կիբերհանճարը և նրանց մոտ ուղարկում է ռոբոտների։ Վալենտինը գտնում է խաղից դուրս գալու ելքը փորձում է դուրս բերել երեխաներին։ Դեմետրան պահում է անջատիչը, որպեսզի երեխաները փախչեն, սակայն Վալենտին չի ցանկանում լքել խաղը, որտեղ նա ունակ էր քայլելու։ Ջունին պապիկին համոզում է վերադառնալ իրական աշխարհ։
«Օ Էս Էս»-ի գործակալները գտնում են Ջունիի հետ խաղացած երեխաներին։ Հետագայում պարզվում է, որ խաղում եղել է երկու անջատիչ. մեկը խաղն անջատելու համար, մյուսը՝ կիբերհանճարին դուրս թողնելու, իսկ Վալենտինը պտտել է երկրորդ անջատիչը։ Սկսվում են սեյսմիկ տատանումներ։ Ջունին և Կարեմենը, փախչելով փողոց, հայտնաբերում են, որ խաղը տեղափոխվել է իրական աշխարհ։ Նրանք միայնակ չեն կարող գլուխ հանել և կանչում են իրենց ընտանիքին։ Սակայն ուժերը չեն բավարարում, որպեսզի հաղթեն կիբերբանակին։ Այդ ժամանակ Ջունին հիշում է Գերթիի խոսքերը. «Մենք բոլորս քո ընտանիքն ենք»։ Ջունին կանչում է բոլորին, ով կարող է։ Վերցնելով իրենց հետ 3D ակնոցներ ամբողջ ընտանիքով կռվում են ռոբոտների դեմ։ Միասին նրանց հաջողվում է հաղթել կիբերհանճարի ռոբոտներին։ Սակայն գլխավոր ռոբոտը, որը կառավարվում է կիբերհանճարի կողմից, գնում է իր գլխավոր թշնամու՝ Ջունիի պապիկի հետևից։ Վալենտինը 30 տարի փնտրել է Սեբաստիանին, որպեսզի ասի, որ ներում է նրան բոլոր սխալների համար։ Հին թշնամիները կրկին ընկերներ են դառնում, և կիբերհանճարը հայտարարում է խաղի ավարտը։ Խոստանալով ուղղվել՝ նա միանում է մեծ ընտանիքին։
Դերերում
խմբագրելԴեր | Դերասան |
---|---|
Ջունի Կորտեզ | Դերիլ Սաբրա |
Կարմեն Կորտեզ | Ալեքսա Վեգա |
Գրեգորիո Կորտեզ | Անտոնիո Բանդերաս |
Ինգրիդ Կորտեզ | Կարլա Գուդջինո |
Իսիդոր «Մաչետե» Կորտեզ | Դենի Տրեհո |
Վալենտայն (Պապիկ) | Ռիկարդո Մոնտալբան |
Տատիկ | Հոլան Թեյլոր |
Կիբերհանճար(Սեբաստիան) | Սիլվեստր Ստալոնե |
Դոնահան Գիգլս | Մայք Ջադջ |
Ֆրանչեսկա Գիգլս | Սալմա Հայեկ |
Գերի Գիգլս | Մեթ Օ'Լիրի |
Գերթի Գիգլս | Էմիլի Օսմենթ |
Արնլոդ | Ռայման Փինկստոուն |
Ռես | Ռոբերտո Վիտո |
Ֆրենսիս | Բոբի Էդներ |
Դեմետրա | Կորտին Ջայնս |
Դինկի Վինքս | Բիլ Փեքսթոն |
Դևլին | Ջորո Քլունի |
Ռոմերո | Սթիվ Բուշեմի |
Մարտիկ | Էլայջա Վուդ |
Այգու աղջիկ | Սելենա Գոմես |
Ֆելիքս Գամմ | Չիչ Մարին |
Ֆեգան Ֆլուպ | Ալան Քամնգ |
Ալեքսանդր Մինյոն | Թոնի Շալումբ |
Պարգևներ
խմբագրել- 2004 - Ոսկե ազնվամորի - Վատագույն երկրորդ պլանի տղամարդկային դեր (Սիլվեստր Ստալոնե)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0338459/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 https://filmow.com/pequenos-espioes-3d-t923/
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/mali-agenci-3d-trojwymiarowy-odjazd
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.siamzone.com/movie/m/1513
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 http://bbfc.co.uk/releases/spy-kids-3-d-game-over-film
- ↑ http://www.metacritic.com/movie/spy-kids-3-d-game-over
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 http://www.imdb.com/title/tt0338459/fullcredits
- ↑ 10,0 10,1 http://www.interfilmes.com/filme_12351_Pequenos.Espioes.3-(Spy.Kids.3.D.Game.Over).html
- ↑ 11,0 11,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=50136.html
Արտաքին հղումներ
խմբագրել- «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում