«Լրտես, դուրս կորիր» (անգլ.՝ Tinker Tailor Soldier Spy, բառացի՝ «Թիթեղագործ, դերձակ, զինվոր, լրտես», մանկական ասացվածք), Թոմաս Ալֆրեդսոնի ֆիլմը նկարահանված Ջոն Լե Կարրեի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը հիմնված է ԲիԲիՍի֊ի կողմից նկարահանված մինիսերիալի վրա[9]։

Լրտես, դուրս կորիր
անգլ.՝ Tinker Tailor Soldier Spy
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 Գերմանիա
Ժանրլրտեսական ֆիլմ, միստիկ ֆիլմ[1][2], թրիլեր[1][3][2][…], դրամա[2], դետեկտիվ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԼրտես, դուրս կորիր
Թվականսեպտեմբերի 5, 2011, սեպտեմբերի 16, 2011, սեպտեմբերի 5, 2011 և փետրվարի 2, 2012[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմաս Ալֆրեդսոն[1][2][5][…]
ՊրոդյուսերԹիմ Բևան, Էրիկ Ֆելներ, Ռոբին Սլովո և Փիթեր Մորգան
Սցենարի հեղինակԲրիջեթ Օ'Քոնոր և Փիթեր Սթրոհան
ԴերակատարներԳարի Օլդմեն[6][1][7], Քոլին Ֆերթ[6][1], Թոմ Հարդի[6][1], Մարկ Սթրոնգ[6][1][7], Քիարան Հայնդս[6][1], Բենեդիկտ Քամբերբեչ[6][1], Թոբի Ջոնս[6][1][7], Ջոն Հըրթ[6][1][7], Դևիդ Դեսիք[6][1], Սթիվեն Գրեհեմ[6][1], Սայմոն ՄաքԲերնի[6][1], Քեթի Բյորք[6][1], Կոնստանտին Խաբենսկի, Սվետլանա Խոդչենկովա[6][1], Արթուր Նայթինգեյլ[6][1], Ամանդա Ֆեյրբանք Հայնս[6], Փիթեր Օ'Քոնոր[6], Ռոջեր Լլոյդ-Փաք[6][1], Մեթիլոք Գիբս[6], Ֆիլիպ Հիլ-Փիրսոն[6], Ջեյմի Քինգ[6], Ստյուարտ Գրեհեմ[6][1], Սառա Ջեյն Ռայթ[6], Կատրինա Վասիլևա[6], Լինա Մարլոու[6], Ուիլյամ Հեդոք[6], Էրքսայն Ուայլի[6], Ֆիլիպ Մարտին Բրաուն[6][1], Տոմաշ Կովալսկի[6], Ալեքսանդրա Սալաֆրանկա[6], Դենիս Խորոշկո[6], Օլեգ Ջաբրայիլով[6], Ջիլիան Սթիվենսոն[6], Նիք Հոփեր[6], Լորա Քարմայքլ[6][1], Ռուփերթ Փրոքթեր[6], Ջոն Լե Կարրե[6], Մայք Սարն[6], Քրիստիան ՄաքՔեյ[6][1], Ժան Կլոդ Ջեյ[6], Թոմ Ստյուարտ[6], Սառա Լինդա[6] և Նիք Շոու[6]
ՕպերատորՀոյտե վան Հոյտեմա
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
Պատմվածքի վայրԼոնդոն[8], Փարիզ[8], Ստամբուլ[8] և Բուդապեշտ[8]
Նկարահանման վայրԲուդապեշտ, Լոնդոն, Ստամբուլ, Բլայթ Հաուս, Բուդապեշտ-Կելետի երկաթուղային կայարան, Párizsi udvar?, Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, Ձկնորսական բաստիոն, Inglis Barracks?, Բուդապեշտ-Նյուգատի երկաթուղային կայարան, Քլերքենվել և Թուրքիա
ԿինոընկերությունStudioCanal, Working Title Films և Canal+
Տևողություն127 ± 1 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ77 800 000 $
Պաշտոնական կայքէջ
 Tinker Tailor Soldier Spy (film) Վիքիպահեստում

Ֆիլմի գործողությունները տեղի են ունեում 1970- ական թվականներին՝ Սառը պատերազմի տարիներին։ Գերի Օլդմենը խաղում է լրտես Ջորջ Սմայլիի դերում, ով փորձում է բացահայտել սովետական լրտեսին, ով աշխատում է ՄԻ 6֊ի ղեկավար կազմում[10]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում 2011 թվականի սեպտեմբերի 16֊ին[11]։ Ֆիլմը նվիրված է սցենարիստ Բրիջիթ Օ’Քոննորի հիշատակին։

Սյուժե

խմբագրել

1973 թվականին ՄԻ 6֊ի («Կրկես») ղեկավարը, ով պայմանականորեն կոչվում է «Տեր», ուղարկում է գործակալ Ջիմ Պրիդոյին Հունգարիայի ժողովրդական հանրապետություն, որպեսզի հանդիպի հունգարացի գեներալի հետ։ Վերջինս ցանկանում է կարևոր տեղեկություն հաղորդել բրիտանական հատուկ ծառայություններին։ Հանդիպումը խափանում են սովետական հետախուզության լրտեսները, իսկ Պրիդոն վիրավորվում է մեջքից։ Պատահարը հանգեցնում է միջազգային սկանդալի, որի արդյունքում «Տերը» և նրա աջ ձեռքը՝ Ջորջ Սմայլին ստիպված են լինում պաշտոնաթող լինել, իսկ դեպքից մի քանի օր անց մահանում է «Տերը»։

«Կրկեսի» նոր տնօրենը դառնում է Պերսի Ալլելայնը, Բիլ Հեյդոնը նշանակվում է ղեկավարի տեղակալ, իսկ Ռոյ Բլենդը և Թոբի Էթերհազը դառնում են նրա մտերիմ գործընկերները։ Դեռևս «Տիրոջ» ղեկավարման օրոք Ալլելայնը հայտնել էր, որ սովետական հետախուզությունը ունի հետախույզ, ով աշխատում է ՄԻ 6֊ի վերին հարթակներում։ «Տերը» և Սմայլին սա համարեցին կասկածելի։ Ալլելայնը փոխանցում էր անհրաժեշտ տեղեկատվությունը ամերիկյան հատուկ ծառայություններին՝ փոխարենը ստանալով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան։

Փոխնախարար, հետախուզության ղեկավար Օլիվեր Լեյքոնը դիմում է պաշտոնաթող Սմայլիին՝ խնդրելով բացահայտել «խլուրդին», ով երկար ժամանակ աշխատում է ՄԻ 6-ում։ Սմայլին խորհրդակցում է ՄԻ 6-ի պաշտոնաթող աշխատակիցների հետ։ Նրանցից մեկը Քոննի Սաքսը, հեռացվել էր Ալլելայնի կողմից Սմայլիի հեռանալուց հետո՝ սովետական դիվանագետ Պոլյակովի հետ գաղտնի սիրային կապերի համար։ Մյուսը, Ջերրի Ուեսթերբին, աշխատել է հերթապահ սպա՝ Պրիդոյի վրա հարձակման օրը։ Նա պատմում է, որ արարողակարգի համաձայն զանգահարել է Սմայլիի այդ գիշեր, որպեսզի տեղեկացնի պատահարի մասին, սակայն նրա կինը ասել է, որ ամուսինը տանը չէ։ Դրանից հետո ՄԻ 6 է եկել Հեյդոնը, ով իմացել էր պատահարի մասին իբր թե ակումբում, սակայն Սմայլին վստահ էր, որ նա իմացել է իր կնոջից, քանի որ նրանց միջև եղել է սեքսուալ կապ, երբ Սմայլին գտնվել է արտասահմանում։

Դերերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրտես, դուրս կորիր» հոդվածին։