Լևոն Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մուշեղի Գևորգյան (հոկտեմբերի 14, 1930, Երևան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1995), թղթակից անդամ (2001)։
Լևոն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1930 (94 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1956 թվականներին՝ Ակտյուբինսկ քաղաքի և մարզի (Ղազախստան) գլխավոր ճարտարապետ։ 1956 թվականից՝ ՀՀ պետշինի, 1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, փոխտնօրեն, 1973-1977 թվականներին՝ տնօրեն։ 1971-1973 թվականներին և 1986-1989 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալ[1]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԳևորգյանի նախագծերով իրականացվել են բնակելի տներ և վարչական շենքեր Ակտյուբինսկում (1956), Ջամբուլում (1956), Երևանում (1957 թվականից)՝ Գարեգին Նժդեհի հրապարակի ստորգետնյա հասարակական կենտրոնի համալիրը (1986-1992)՝ Երևանի մետրոպոլիտենի («Գարեգին Նժդեհ», 1987) կայարանով և այլն։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1962), «Տարվա լավագույն կառույց» (1986) համամիութենական ստուգատեսների դափնեկիր։
Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980), Միլանում (1982) և Մինսկում (1991)։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.