Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (1930)։ 1931 թվականից դասախոսում էր նույն ինստիտուտում, 1937 թվականից եղել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն կից ավիացիոն արդյունաբերության գլխավոր վարչության փորձնական կոնստրուկտորական բյուրոյի (իր նախաձեռնությամբ ստեղծված) պետը և գլխավոր կոևստրուկտորը։ Հետագայում Եվանգուլյանցի ջանքերով բյուրոն վերակազմվել է գործարանի, որտեղ նա աշխատել է որպես գլխավոր կոնստրուկտոր, ապա՝ տնօրեն։ Զբաղվում էր շարժիչների փորձարարական տեխնիկայի և մեթոդիկայի հարցերով։ Եվանգուլյանցին է պատկանում ռոտորային շարժիչների հիդրավլիկական արգելակի կոնստրուկցիան։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 525)։