Լևոն Երամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Գևորգի Երամյան (դեկտեմբերի 21 1892 (հունվարի 2 1893)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 23, 1938[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան, ռեժիսոր։
Լևոն Երամյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21 1892 (հունվարի 2 1893)[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1938[1][2] (45 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1909)[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Աշխատավայր | Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն[1] և Բաքվի պետական հայկական թատրոն[1] |
Ամուսին(ներ) | Աստղիկ Երամյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասանուհի Աստրա Երամյանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրելԵրամյանը ծնվել և մեծացել է Թիֆլիսում։ 1909 թ. ավարտել է Ներսիսյան դպրոցը։ 1910 թ. ընդունվել է «Նոր դրամա» թատրոն, ապա խաղացել Զուբալովի անվան ժողովրդական տանը (1913-1916 թթ.)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտում, ավարտել է Թիֆլիսի Պետրաշևսկու տնտեսական դասընթացները, աշխատել է տարբեր կազմակերպություններում իբրև հաշվապահ, ուսուցիչ Զանգեզուրում, ծառայել է Էրզրումում և Սարիղամիշում, իսկ 1926 թ. էլ անց է կացրել Փարիզում։ 1928-1938 թթ. աշխատել է Բաքվի հայկական թատրոնում (Բաքվի Հայ դրամա), որը դերասանի մահվանից հետո կոչվել է իր անունով[3]։
Դերերը թատրոնում
խմբագրել- Սեյրան՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս»
- Դաթո՝ Ա. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Թովմաս՝ Դ. Դեմիրճյանի «Դատաստան»
- Պեպո՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Կառլոս՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
- Ֆերդինանդ՝ Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Պլատոն Կրեչետ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Թուսյան՝ Նար Դոսի «Սպանված աղավնի»
- Գորոյան՝ Վ. Կիր֊շոնի «Հողմերի քաղաքը»
- Նեզնամով՝ Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
Գրականություն Լևոն Երամյանի մասին
խմբագրել- Բարսեղյան Ա., Լևոն Երամյան, Երևան, 1962[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 374.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ Բարսեղյան, Արարատ Մովսեսի (1962). Լևոն Երամյան. Սովետահայ բեմի վարպետներ. Հայկական թատերական ընկերություն. Երևան: Հայպետհրատ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Երամյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 540)։ |