Լևոն Թյությունջյան
Լևոն Թյությունջյան (մարտի 15, 1906[1], Ամասիա, Թուրքիա - դեկտեմբերի 1, 1968[1][2][3], Փարիզ), հայ նկարիչ։
Լևոն Թյությունջյան | |
---|---|
Ի ծնե | Լևոն Թյությունջյան |
Ծնվել է | մարտի 15, 1906[1] |
Ծննդավայր | Ամասիա, Թուրքիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1968[1][2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և խեցեգործ |
Ոճ | սյուրռեալիզմ և աբստրակցիոնիզմ |
Լևոն Թյությունջյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Թյությունջյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Ամասիա քաղաքում մանկավարժների ընտանիքում։
- 1923 թվականից հաստատվել է Փարիզում
- 1929 թվականից Թյությունջյանը սկսում է ստեղծագործել սյուրռեալիզմի շրջանակներում։ Այս ուղղությանը հարող մի քանի արվեստագետների՝ Հելիոնի, Վանցի ու Քարսլուի հետ հիմնում է այդ շրջանում նորաձև և բնականոն երևույթ դարձած գեղագիտական-գեղարվեստական խումբ
- 1930 թվականից Թյությունջյանը հայտնի արդի նկարիչներ Արփի, Գլեյզի, Ջակոմետտիի, Հերբենի, Դելոնեի ու շատ այլ հանրաճանաչ դեմքերի հետ հիմնում է «Վերացապաշտություն և ստեղծում» շարժումը
- 1950-ական թվականներից զբաղվել է խեցեգործությամբ, արժանացել միջազգային մրցանակների
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, արտասահմանյան թանգարաններում[4]։
Ստեղծագործություններ
խմբագրելՖրանսիայի նոր արվեստի ստեղծողներից է, գերիրապաշտական ուղղության ներկայացուցիչներից։ Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ և դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկայի նուրբ զգացողությամբ ու կառուցվածքի խորիմաստությամբ։
«Դեղին դիմակ» և «Կարմիր դիմակ» աշխատանքները, որոնք Հայոց Ցեղասպանության ժամանակ տիրող սարսափի, արյունահեղության, կորստի, ապա դատարկության և հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների մարմնացումն են։
Ցուցահանդեսներ
խմբագրել1925 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Նատյուրմորտ», Լևոն Թյությունջյան
- ↑ «Դիմանկար», Լևոն Թյությունջյան
- ↑ «Կոմպոզիցիա», Լևոն Թյությունջյան
- ↑ «Կոմպոզիցիա», Լևոն Թյությունջյան
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Թյությունջյան» հոդվածին։ |