Լևոն Ղասաբօղլյան
Լևոն Սամվելի Ղասաբօղլյան (հունվարի 27, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2020[1], Ալմաթի, Ղազախստան), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1986 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 9, 2020[1] (34 տարեկան) | ||
Մահվան վայր | Ալմաթի, Ղազախստան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գործունեություն
խմբագրել«Փյունիկի» սան է։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում[2]։
Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատել է «Փյունիկի» սպորտդպրոցում։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում[3]։
Նվաճումներ
խմբագրել- Բրոնզե մրցանակակիր Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում, 2010
Անձնական կյանք
խմբագրելՄարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը (ծնվել է 1955 թվականին), հայ անվանի մարզիչ է։ Եղբայրները՝ Արմեն և Միքայել Ղասաբօղլյանները, ևս զբաղվում են ֆուտբոլով։