Լևոն Մանվելյան (նյարդաֆիզիոլոգ)

հայ նյարդաֆիզիոլոգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մանվելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Ռաֆայելի Մանվելյան (ապրիլի 18, 1938(1938-04-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ (2000)[2]։

Լևոն Մանվելյան
Ծնվել էապրիլի 18, 1938(1938-04-18)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989)
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Ծնողներհայր՝ Ռաֆայել Մանվելյան
ԱնդամությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա

Ռաֆայել Մանվելյանի որդին։

Կենսագրություն

խմբագրել

Լևոն Մանվելյանը ծնվել է 1938 թվականին Երևանում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1967 թվականից աշխատում է Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 2003-2006 թվականներին՝ տնօրեն, 2006 թվականից՝ տնօրենի խորհրդատու[3]։

Աշխատանքները վերաբերում են ուղեղաբնի նյարդային գործունեությունն ամբողջացնող մեխանիզմներին, մասնավորապես դիմային նյարդի կորիզի և անդաստակային կորիզային համալիրի ուսումնասիրությանը[4]։ Գիտական աշխատությունների հեղինակ է։

Անդամակցություն

խմբագրել

Մենագրություն

խմբագրել
  • Դիմանյարդի կորիզի նեյրոնային կազմավորումը

Գրականություն

խմբագրել
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=228&langid=2
  2. ակադեմիա, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  3. «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ». www.physiol.sci.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007