Լևոն Մսերյան
Լևոն Զարմայրի Մսերյան (ապրիլի 21 (մայիսի 3), 1867[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 3, 1933[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ լեզվաբան, հնագետ, պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1901 թ.), պրոֆեսոր (1905 թ.)։
Լևոն Մսերյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21 (մայիսի 3), 1867[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 3, 1933[1] (66 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան, հնագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Լազարյան ճեմարան[1], Մոսկվայի կայսերական համալսարան[1], Վարշավայի համալսարան[1], Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Գրական հանրագիտարան և Մոսկվայի պետական համալսարան |
Ալմա մատեր | Լազարյան ճեմարան[1] և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1890)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1901) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Հայր | Զարմայր Մսերյան[1] |
Զարմայր Մսերյանի որդին։
Կենսագրություն
խմբագրելԵղել է Մոսկվայի հնագիտական ընկերության անդամ։ Ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1890 թ.)։ Մինչև 1893 թ. համեմատական լեզվաբանություն և իրանական լեզուներ է դասավանդել Լազարյան ճեմարանում, 1893-1905 թվականներին և 1915 թվականից հետո՝ հին պարսկական, և հին հունական Մոսկվայի համալսարանում։ 1905-1915 թվականներին եղել է Վարշավայի համալսարանի համեմատական քերականության ամբիոնի վարիչը, վարել լեզվաբանության և Հին Արևելքի պատմության դասընթացները։ Մսերյսնը հայագիտական և բարբառագիտական զեկուցումներով հանդես է եկել Փարիզի (1897 թ.), Հռոմի (1898 թ.), Համբուրգի, Աթենքի և արևելագիտական այլ կոնգրեսներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդային գիտական-հասարակական կյանքին։ Եղել է Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների թանգարանի հիմնադիրներից (գիտական քարտուղար)։
Զբաղվել է հայերենի այբուբենի, Մովսես Խորենացու, Վանի արձանագրությունների և հայերենում դրանց բառային ու ածանցային տարրերի, հնդեվրոպական լեզուների համեմատական հնչյունաբանության, բայական թեքման, եգիպտա-արամեական պապիրուսների և հին պարսկերենի, գոթերենի համեմատական քերականության հարցերով։ «Հայ բարբառագիտության ուսումնասիրություններ» աշխատության մեջ Մսերյանը քննության հիմքում դրել է բարբառների համեմատական հնչյունաբանությունը, այս տեսանկյունով էլ ուսումնասիրել է Մշո բարբառի հնչյունները, ձևաբանությունը, բառագիտությունն ու շարահյուսությունը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 61)։ |