Լև Ժիլցով
Լև Միխայլովիչ Ժիլցով ( ռուս . ՝ Лев Михайлович Жильцов. փետրվարի 2, 1928, Մոսկվայի մարզ - փետրվարի 28, 1996[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նավատորմի առաջին ատոմային սուզանավի հրամանատար, սառը պատերազմի ժամանակների ծովակալ։
Լև Ժիլցով | |
---|---|
փետրվարի 2, 1928 - փետրվարի 28, 1996[1] (68 տարեկան) | |
Ծննդավայր | Մոսկվայի մարզ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
Կոչում | rear admiral? |
Հրամանատարն էր | Soviet submarine K-3 Leninsky Komsomol? |
Մարտեր/ պատերազմներ | Սառը պատերազմ |
Կրթություն | Azerbaijan Higher Military Naval School? |
Պարգևներ |
Ժիլցովը 1942 թվականին ընդունվել է Լենինգրադի ռազմածովային նախապատրաստական դպրոցը 1945 թվականին՝ Կասպյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, որը 1949 թվականին ավարտել է կրտսեր սպայական կոչումով և ծառայելու նշանակվել Սևծովյան նավատորմի M-113 սուզանավում։ 1951 թվականին Լենինգրադում հաճախել է ռազմածովային սուզանավերի նավարկության խորացված դասընթացներ, որոնք գերազանցությամբ ավարտել է 1952 թվականին։ 1954 թվականին նշանակվել է խորհրդային առաջին ատոմային սուզանավի երկրորդ հրամանատար։ 1959 թվականի հունիսին նրան շնորհվել է Լենինի շքանշան՝ միջուկային էներգիայով աշխատող առաջին խորհրդային սուզանավի կառուցմանը ակտիվորեն մասնակցելու համար: Բացի այդ, նրան շնորհվել է 2-րդ դասի կապիտանի կոչում, և նա նշանակվել է Լենինսկի կոմսոմոլ / Լենինյան կոմերիտմիություն անունը կրող այդ սուզանավի հրամանատար: 1962 թվականին Ժիլցովը երկու անգամ իր սուզանավը հասցրել է Հյուսիսային բևեռ[2] և այդ սխրագործության համար 1962 թվականի հուլիսի 20-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1966 թվականին նա ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիան[3], որից հետո դարձել է Բալթյան նավատորմի սուզանավերի դիվիզիայի հրամանատար, այնուհետև հրամանատարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բալթյան և Հյուսիսային նավատորմերում։ 1975 թվականին ստացել է դերծովակալի կոչում[4], իսկ 1977 թվականին հրաժեշտ է տվել նավատորմում ակտիվ ծառայությանը, աշխատանքի անցել նավատորմի համար կառուցված նոր նավերն ընդունող հանձնաժողովում[5], որտեղ աշխատել է շուրջ տասը տարի ու դրանից հետո թոշակի է անցել:
Մահացել է 1996 թվականի փետրվարի 28-ին: Թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Монтелли В. А. Первый поход отечественной атомной подводной лодки к Северному полюсу. // Военно-исторический журнал. — 2005. — № 7. — С.30-31.
- ↑ Варганов Ю. В. и др. Военно-морская академия на службе Отечеству. — Можайск, 2001. — С. 152–153, 238.
- ↑ Власюк С., Лурье В. Подводники — Герои Советского Союза. Жильцов Лев Михайлович. // Морской сборник. — 2006. — № 5. — С. 87—88.
- ↑ «Жильцов Лев Михайлович». www.warheroes.ru. Վերցված է 2019-11-08-ին.
Գրականություն
խմբագրել- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
- Полухина Т. В. и др. Военные моряки – герои подводных глубин (1938–2005). — М.: Кучково поле; Кронштадт: Морская газета, 2006. — С. 102–105.
- Герасименко Д. Я. и др. Славен героями Северный флот. 2-е изд. — Мурманск, 1982. — С. 194–195.
- Герои огненных лет. Кн. 6. — М., 1983. — С. 594–602.
- Словарь биографический морской. — СПб., 2000. — С. 146.
- Шаги в бессмертие. — М., 1965. — С. 332–339.
Արտաքին հղումներ
խմբագրելԼև Ժիլցով «Երկրի հերոսներ» կայքում