ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ կամ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Պետական անվտանգության կոմիտեի նախագահ (մինչև 1978 թ.) կամ հապավում՝ ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ (ռուս.՝ Председатель Комитета государственной безопасности СССР ( արտասանություն), խոսակցականում՝ «կագեբեի նաչալնիկ», «վարչության պետ», «օրգանի պետ», «չեկիստ» կամ «չեկայի պետ»), ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) ղեկավարի պաշտոն, ԽՍՀՄ ազգային անվտանգության ոլորտում գործող պետական կառավարման կենտրոնական համամիութենական մարմնի ղեկավար։ Ի պաշտոնե ՊԱԿ նախագահը ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ պետք է լիներ, ըստ էության ԽՄԿԿ շահերի պաշտպանությունն էր ղեկավարում[1]։ Կուսակցական հսկողությամբ ղեկավար պաշտոններում ընտրվելու վառ օրինակ է եղել ՊԱԿ Նախագահ Յուրի Անդրոպովը, որը 1982 թվականին ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ Քարտուղար, իսկ հետագայում[2], ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար (1982-1984)[3]:
ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ | |
---|---|
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի խորհրդանիշ | |
ՊԱԿ շենքը Մոսկվայի Լուբյանկա հրապարակ | |
Տեսակ | պաշտոն |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ ԿԳԲ նախագահ (ռուս.՝ председатель КГБ СССР) |
Կարգախոս | «Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին» ռուս.՝ «Верность партии - Верность Родине» |
Հիմնադրված | մարտի 12, 1954 |
Լուծարված | 1991 նոյեմբերի 6 (դե ֆակտո) 1991 դեկտեմբերի 3 (դե յուրե) |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Նպատակներ | ղեկավարել ԽՍՀՄ ՆԳՆ ՄԱԾ (МСБ) ԿՀԾ (ЦСР) ԽՍՀՄ Պետական սահմանի պաշտպանության կոմիտեի կազմակերպությունները և բաժինները |
Գլխադասային գրասենյակ | ԽՍՀՄ |
Տեղագրություն | ՌԽՖՍՀ Մոսկվա Լուբյանկա հրապարակ |
Տարածաշրջան | ԽՍՀՄ |
Վերջին նախագահ | Վադիմ Բակատին |
Նախորդող նախագահ | Վլադիմիր Կրյուչկով |
Առաջին ՊԱԿ նախագահ | Իվան Սերով |
Կարևոր անձինք | Լավրենտի Բերիա |
Վերադաս կազմակերպություն | ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ |
Անձնակազմ | 480 000 (1991 թ.) |
Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին: - ԽՍՀՄ ՊԱԿ կարգախոս
|
ՊԱԿ-ի նախագահը ղեկավարում էր ԽՍՀՄ արտաքին հետախուզությունը, հակահետախուզությունը, ՕՀԾ, Պետական սահմանների պաշտպանությունը, ԽՄԿԿ ղեկավարների և ԽՍՀՄ պետական գործիչների անվտանգության պաշտպանությունը։ Պաշտոնը գործել է 1954-1991 թվականները։
Քաղբյուրոն ղեկավարում էր Պետանվտանգության կոմիտեն ոչ թե կուսակցական կազմակերպության միջոցով, այլ անմիջապես ՊԱԿ Նախագահի և նրա մեկ-երկու տեղակալների միջոցով[4]։ |
Պատմություն
խմբագրելԼիազորություններ
խմբագրելԽՍՀՄ ՊԱԿ նախագահը ղեկավարել է միութենական և տեղական բաժանմունքների գործունեությունն ամբողջ ԽՍՀՄ տարածքում։ 1955 թ. դեկտեմբերի 28-ից ՊԱԿ-ի նախագահն ի պաշտոնե մտնում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կազմի մեջ[5]։ Համաձայն ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր ՊԱԿ-ի և տեղական մարմինների կարգավիճակի, 1959 թ. - ից ՊԱԿ նախագահը հաստատվում էր ԽՄԿԿ ԿԿ կողմից (մինչև 1990 թ. մարտի 14) և նշանակվում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության կողմից[6]։
Համաձայն ԽՍՀՄ 1977 թ. Սահմանադրության 127. 3 հոդվածի (1990 թ. դեկտեմբերի 26-ի խմբագրություն) և ԽՍՀՄ-ի 1991 թ. մայիսի 16-ի թիվ 2159-I ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների մասին օրենքի հոդված 9-ի, ԽՍՀՄ ՊԱԿ նախագահին նշանակում և պաշտոնից ազատում է ԽՍՀՄ Նախագահը հաշվի առնելով Դաշնային Խորհրդի կարծիքը և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հետ համաձայնեցնելով[7][8]։
ՊԱԿ-ի Նախագահների և նրանց տեղակալների ցուցակ
խմբագրելՊԱԿ Նախագահներ
խմբագրելՊԱԿ Նախագահի Առաջին տեղակալներ
խմբագրել1991 թ. մայիսի 16-ի հոդված 9 թիվ 2159-I «ԽՍՀՄ Պետական անվտանգության մարմինների մասին» օրենքի համաձայն ՊԱԿ Առաջին Նախագահի տեղակալները նշանակվում և պաշտոնից ազատվում են ԽՍՀՄ Նախարարների Կաբինետի կողմից ՊԱԿ Նախագահի ներկայացմամբ։
ՊԱԿ Նախագահի տեղակալներ
խմբագրելԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր ՊԱԿ-ի և նրա տեղական մարմինների կարգավիճակի մասին 1959 թ. դրույթի համաձայն, Կոմիտեի նախագահի տեղակալները հաստատվում են ԽՄԿԿ ԿԿ (մինչև 1990 թ. մարտի 14) կողմից և նշանակվում են ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի կողմից։
ԽՍՀՄ 1991 թ. մայիսի 16-ի հոդված 9 թիվ 2159-I ԽՍՀՄ Անվտանգության մարմինների մասին օրենքի համաձայն, ՊԱԿ Նախագահի տեղակալները նշանակվում և ազատվում են պաշտոնից ԽՍՀՄ Նախարարների Կաբինետի կողմից ՊԱԿ Նախագահի ներկայացմամբ։
ՊԱԿ Նախագահի կոչումներ
խմբագրել- ՊԱԿ Նախագահների թվում Ի. Ա. Սերովը միակ մարդն էր, ով ուներ Խորհրդային Միության Հերոսի կոչում։ 1963 թվականին Սերովին ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի պաշտոնից հեռացնելուց հետո, նա զրկվեց այդ կոչումից "... քաղաքական զգոնության բթացման համար" հիմնավորմամբ։
- Ա. Ն. Շելեպինը ՊԱԿ միակ ղեկավարն էր, ով զինվորական կոչում չի ունեցել։ Պաշտոնը ստանձնելու պահին Շելեպինի Գեներալական կոչումից հրաժարվելու որոշումը համապատասխանում էր ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի Նախագահ Խրուշչովի՝ պետանվտանգության և ներքին գործերի համակարգում կոչումների վերացման, կամ ինչպես Խրուշչովն է արտահայտվել՝ ուսադիրաթափման և լամպասաթափման (распогонить и разлампасить) մտահղացումների ոգուն[9]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Кокурин А. И., Петров Н. В. Лубянка. Органы ВЧК—ОГПУ—НКВД—НКГБ—МГБ—МВД—КГБ. 1917—1991: Справочник / Ред. Р. Г. Пихоя. — М.: Международный фонд Демократия (МФД. Фонд Александра Н. Яковлева), 2003. — 766 с. — (Россия. ХХ век. Документы). — 3000 экз. — ISBN 5-8564-6109-6.
Նշումներ
խմբագրել- ↑ Экспертное заключение к заседанию Конституционного суда Российской Федерации 26 мая 1992 года Արխիվացված 2012-10-30 Wayback Machine (ռուս.) (1992).
- ↑ Լեոնիդ Բրեժնևի մահից հետո Գրոմիկո, Ուստինով, Տիխոնով եռապետությունը Անդրոպովին ընտրեց Գլխավոր քարտուղար։
- ↑ ЗЕНЬКОВИЧ "САМЫЕ ЗАКРЫТЫЕ ЛЮДИ. ЭНЦИКЛОПЕДИЯ БИОГРАФИЙ" || ЧАСТЬ I. «Андропов Юрий Владимирович» (ռուս.)
- ↑ Լեոնիդ Շեբարշին Рука Москвы: записки начальника советской разведки. М.: Центр-100, 1992. (ռուս.)
- ↑ s:Закон СССР от 28.12.1955 Об утверждении Указов Президиума Верховного Совета СССР и о внесении изменений и дополнений в Конституцию СССР
- ↑ Положение о Комитете государственной безопасности при Совете Министров СССР и его органах на местах
- ↑ s:ԽՍՀՄ Սահմանադրություն (1977)/խմբագրությունը դեկտեմբերի 26-ին 1990թ.
- ↑ ЗАКОН СССР ОТ 26.12.1990 N 1861-1 ОБ ИЗМЕНЕНИЯХ И ДОПОЛНЕНИЯХ КОНСТИТУЦИИ (ОСНОВНОГО ЗАКОНА) СССР В СВЯЗИ С СОВЕРШЕНСТВОВАНИЕМ СИСТЕМЫ ГОСУДАРСТВЕННОГО УПРАВЛЕНИЯЗакон СССР «Об органах государственной безопасности в СССР» s:Օրենք ԽՍՀՄ 16.05.1991 թիվ 2159-I
- ↑ М.Л. Млечин. Как Брежнев сменил Хрущева. Тайная история дворцового переворота Արխիվացված 2021-02-28 Wayback Machine էջ 25
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ կատեգորիայում։ |