Խաղաղօվկիանոսյան նավատորմ
Խաղաղօվկիանոսյան նավատորմ (ռուս.՝ Тихоокеанский флот), բարձրագույն օպերատիվ միավորում, նախկին ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի բաղկացուցիչ մասը, այժմ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մաս։ Ապահովում է ծովային սահմանների պահպանությունը Հեռավոր Արևելքում և սկզբից ԽՍՀՄ, այնուհետև դրա իրավահաջորդ Ռուսաստանի պետական շահերի պաշտպանությունը խաղաղ օվկիանոսում։
Խաղաղօվկիանոսյան նավատորմ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավատորմ |
Զորքերի տեսակ | ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ |
Երկիր | Ռուսաստան |
Մտնում է | Արևելյան ռազմական օկրուգ և ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ |
Ներառնում է | 155th Separate Naval Infantry Brigade? |
Գործառույթ | ծովամարտ և ծովային դեսանտ |
Տեղաբաշխում | Վլադիվոստոկ, Բոլշոյ Կամեն, Վիլյուչինսկ և Արևելյան ռազմական օկրուգ |
Շրաբ | Վլադիվոստոկ, Ռուսաստան |
Ստեղծվեց | 1731 |
Ճակատամարտեր | Ռուս-ճապոնական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Խորհրդա-ճապոնական պատերազմ, Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Սոմալիի ծովահեններ, Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Ղրիմի պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ |
Պատմություն
խմբագրելԽորհրդային իշխանության Հեռավոր Արևելքի ծովային ուժերը կազմավորվել են 1922 թվականին, իսկ 1935 թվականից կոչվել են խաղաղօվկիանոսյան նավատորմ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նավատորմը գտնվում էր մշտական ռազմական պատրաստության վիճակում։ 1945 թվականին խաղաղօվկիանոսյան նավատորմը մասնակցել է Հյուսիսային Կորեայի ազատագրմանը, Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների դեսանտային օպերացիաներին։ Այն օվկիանոսային նավատորմ է, որի կազմում կան ժամանակակից ռազմանավեր՝ հրթիռակիրներ և ատոմային սուզանավեր, հրթիռակիր և հակասուզանավային ավիացիա, հրթիռա-հրետանային առափնյա զորքեր, ռազմածովային հետևակ։ 1965 թվականին խաղաղօվկիանոսյան նավատորմը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հրամանատարն էր ծովակալ Վ. Պ. Մասլովը (1974 թվականից)։ Խաղաղօվկիանոսյան նավատորմում են ծառայել նավատորմի գերծովակալ Վ. Սուրաբեկովը (Սախալինյան ռազմական նավատորմիկի շտաբի պետ), նավատորմի ռազմաօդային ուժերի ինժեներա-ավիացիոն ծառայության հրամանատարի օգնական (1936 - 1946), գեներալ-մայոր Հ. Յարամիշնը, I կարգի կապիտան Խ. Մամյանը և բազմաթիվ հայ ծովայիններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղօվկիանոսյան նավատորմ» հոդվածին։ |