«Խաղաղ փողոցը» (անգլ.՝ Easy Street), Չարլի Չապլինի կարճամետրաժ համր ֆիլմ, նկարահանված 1917 թվականին։ Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1917 թվականի հունվարի 22-ին, ԱՄՆ-ում։ Չապլինի առավել հանրահայտ կինոկատակերգություններից է։

Խաղաղ փողոցը
անգլ.՝ Easy Street
ԵրկիրԱՄՆ
Ժանրհամր կինո
Թվական1917
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին[1]
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին
ԴերակատարներԷդնա Փերվիենս[1], Էրիկ Քեմփբել[1], Չարլի Չապլին[1], Ալբերտ Օսթին[1], Հենրի Բերգման[1], Լլոյդ Բեքոն[1] և Թոմ Վուդ
ՕպերատորՌոլանդ Թոթերո
ՄոնտաժՉարլի Չապլին
Տևողություն19 րոպե
 Easy Street (film) Վիքիպահեստում
Easy Street

Սյուժե

խմբագրել
 
Դրվագ ֆիլմից. Չարլին կռվում է ավազակի հետ

Թափառաշրջիկ Չառլին իմանում է, որ ոստիկանական բաժանմունքում նոր ոստիկան է պահանջվում։ Նա որոշում է գործի ընդունվել և հեշտությամբ ոստիկան է նշանակվում։ Դրանից հետո թափառաշրջիկն այցելում է իր մանկության փողոցը։ Այնտեղ տիրում են՝ աղքատությունը, ավազակությունը, հարբեցողությունը և այլն...

Փողոցը բռնության է ենթարկում մի ահռելի ու գեր ավազակ, որը միանգամից հարձակվում է ոստիկան Չառլիի վրա։ Վերջինիս հաջողվում է ավազակին մյուս ոստիկանների ձեռքը հանձնել, սակայն շատ շուտով նա ծեծկռտուք է սկսում ոստիկանների հետ և փախչում է բաժանմունքից։ Նա միանգամից հարազատ փողոց է գնում և դարձյալ ընկնում է թափառաշրջիկի ետևից։ Այս անգամ Չառլիին ոմանք օգնում են, ոմանք էլ խանգարում։ Ի վերջո նա կարողանում է հաղթահարել ուժեղ ավազակին, և առևանգող ավազակների ձեռքից փրկել մի գեղեցիկ կնոջ։ Թափառաշրջիկը կարգ ու կանոն է հաստատում փողոցում ու հպարտանում է դրանով։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Չարլի Չապլին թափառաշրջիկ/ոստիկան թափառաշրջիկ/ոստիկան
Էդնա Փյորվիենս առաքելության աշխատակցուհի առաքելության աշխատակցուհի
Էրիկ Քեմպբելլ ավազակ ավազակ
Շառլոտտա Մինո ավազակի կին ավազակի կին
Ալբերտ Օսթին քարոզող/ոստիկան քարոզող/ոստիկան
Լոյալ Անդերվուդ ընտանիքի հայր ընտանիքի հայր

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Խաղաղ փողոցը» Չապլինի միակ ֆիլմն է, որի նկարահանումների ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար (չհաշված «Կրկես» ֆիլմում դեպքը, երբ կենդանին կծում է Չապլինին)։ Բոլոր հնարքները ֆիլմում, մանրամասնորեն բեմադրվել և փորձակվել են Չապլինի կողմից։ Սակայն տեսարանում, որտեղ թափառաշրջիկը փողոցային լապտերը հագցնում է ավազակի գլխին, որպեսզի թունավորի իրեն, լապտերի կափարիչը կորտվում է և մետաղի սուր մի կտոր ընկնում է Չապլինի քթի վրա։ Նրա քթին երկու կար են դնում։
  • Ֆիլմում՝ Չապլինի կերպարը կրում է բրիտանական ոստիկանի համազգեստ, ոչ թե ամերիկյան։ Այդ պատճառով ֆիլմի գործողության վայրը տեղափոխում են Անգլիա, որպեսզի Չապլինը չզրկվեր ամերիկյան հանդիսատեսի սիրուց։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղ փողոցը (ֆիլմ)» հոդվածին։