«Խաղ մահվան հետ» (անգլ.՝ Game of Death; Chinese: 死亡遊戲), 1978 թվականին նկարահանված ֆիլմ, որի գլխավոր դերում հանդես է գալիս Բրյուս Լին, մարտարվեստի վարպետի 2-րդ և վերջին հոլիվուդյան աշխատանքները։

Խաղ մահվան հետ
անգլ.՝ Game of Death
ԵրկիրՀոնկոնգ
 ԱՄՆ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ, մարտաֆիլմ, դրամա և կանտոփոփ
ՀիմքԽաղ մահվան հետ
Թվական1978, մարտի 23, 1978[1] և հունիսի 8, 1979[1]
Լեզուանգլերեն և կանտոն
ՌեժիսորԲրյուս Լի[2][3], Ռոբերտ Քլաուս[2][3][4] և Սամո Հունգ
ՊրոդյուսերՌեյմոնդ Չոու և Բրյուս Լի
Սցենարի հեղինակԲրյուս Լի
ԴերակատարներՏյան Ցզյուն[3][4], Chieh Yuan?, Դեն Ինոսանտո[3][4], Ji Han-jae?, Քարիմ Աբդուլ-Ջաբար[3][4], Բրյուս Լի[2][3][4], Գիգ Յանգ[3][4], Դին Ժագեր[3][4], Քոլին Քեմփ[2][3][4], Ռոբերտ Ուոլ[2][3], Սամո Հունգ, Կիմ Թայ Չուն, Յուեն Բյաո, Հյու Օ'Բրայան[2][3][4], Ռոյ Չիաո[3][4], Albert Sham?, Don Barry? և Mel Novak?[5]
ԵրաժշտությունՋոն Բարրի և Ջոն Բերրի
Նկարահանման վայրՄակաո
ԿինոընկերությունOrange Sky Golden Harvest և Columbia Pictures
Տևողություն92 րոպե
Բյուջե850 000 $
ՀաջորդԽաղ մահվան հետ II
 Game of Death Վիքիպահեստում

Ֆիլմը ուշագրավ է նրանով, որ Բրյուս Լին մահացել է նկարահանումների ավարտին, այդ պատճառով էլ ֆիլմի մեծ մասը նկարահանվել է նրան փոխարինող դերասանի օգնությամբ։ Ֆիլմը թողարկվել է Բրյուս Լիի մահվանից հինգ տարի անց։

Օրիգինալ սյուժեն

խմբագրել

Ֆիլմի օրիգինալ սցենարը, որը գրվել է Բրյուս Լիի կողմից, արմատապես տարբերվում է նրանից, ինչ ստեղծեցին Ռոբե Կլաուզն ու Սամո Հունգը։

The Game of Death (死亡的遊戲)

խմբագրել

Ըստ այդ սցենարի՝ մարտարվեստի չեմպիոն Հոյ Տիենը, ում քրոջն ու զարմիկին առևանգել է չինական բանդան, որպեսզի նրան ստիպի կատարել առաջադրանքը՝ բերել գանձը պագոդայից, ինչի համար նա պետք է օգնականների հետ միասին անցներ պագոդայի հինգ հարկերով և դրանցից յուրաքանչյուրում հաղթեր մարտարվեստի մի վարպետի[6]։

Ռոբերտ Կլաուզի մշակած սցենարում այս գաղափարը փաստորեն դարձել է վերջաբան, իսկ պագոդան վերածվել է ռեստորանի։ Ըստ այդ սցենարի պագոդան ունեցել է ոչ թե 3, այլ 5 հարկ և Քարիմ Աբդուլ-Ջաբարը եղել է հենց հինգերորդ հարկի գլխավորը։ Սակայն, Բրյուս Լին որոշել է ֆիլմը նկարահանել վերջից, նկարահանելով հինգերորդ, չորրորդ ու երրորդ մարտերը, որոնք ֆիլմում ներառվել են, որպես երրորդ, երկրորդ և առաջին համապատասխանաբար։ Նախատեսվում էր, որ առաջին հարկի վարպետը կլինի Հվանգ-Ին-Շիկը, ով նախկինում նկարահանվել էր Բրյուս Լիի հետ, իսկ երկրորդ հարկում Աղոթարարի ոճի վարպետ Տոշե Կիմուրանը։ Քանի որ ֆիլմի նկարահանումներն սկսվել են վերջից, Լիի հերոսն ունի ոչ թե չորս, այլ երկու օգնական (որոնց դերերը կատարել են Ջեյմս Իյենը և Չի Յանը)։ Ըստ մտահաղացման, օգնականներից երկուսին սպանել են առաջին և երկրորդ հարկերում[7]։

Ստեղծումն ու նկարահանումները

խմբագրել

ֆիլմի վրա աշխատել Բրյուս Լին սկսեց ԱՄՆ-ում «վիշապի ուղին» ֆիլմի թողարկումից հետո, որի ռեժիսորը նա է եղել։ Այդ ժամանակ Բրյուս Լին ճանաչված դերասան էր և շատ առաջարկներ էր ստանում։ Սակայն նա որոշեց զբաղվել այդ ֆիլմի վրա։ Երբ սկսվեցին նկարահանումները, սցենարը դեռ գրված չէր, թեև հիմնական գործողությունները մտածված էին։

Նկարահանումները

խմբագրել

Ֆիլմի վերջնական տեսարանը նկարահանվել է 1972 թվականին, երբ դեռ Բրյուս Լին չէր ստացել «Վիշապի ելքը» ֆիլմում նկարահանվելու առաջարկ։ Նա չէր հասցրել ավարտել այն, միևնույն ժամանակ տեսարանը նկարահանվել է մաս-մաս, ինչը լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում նկարահանող անձնակազմի համար։

Բրյուս Լիի մահը

խմբագրել

Բրյուս Լիի մահվան մասին լուրերը շատերը ընդունեցին որպես գովազդային հնարք, որին դիմել է դերասանը, որպեսզի գովազդի (սյուժեի որոշ մանրամասներ, մասնավորապես գլխավոր հերոսի մահը, այդ ժամանակ արդեն հայտնի են եղել), բայց, ինչպես պարզվում է, դա իրականություն է։ Հստակ հայտնի չէ, թե արդյոք Բրյուս Լին մահացել է հենց նկարահանման ժամանակ, ինչպես նաև հայտնի չէ նրա մահվան իրական պատճառը։ Բրյուս Լիի հուղարկավորության իրական կադրեր ընդգրկվել են ֆիլմում։

Աշխատանք ֆիլմի վրա Լիի մահից հետո

խմբագրել

Բրյուս Լիի մահվան պատճառով նկարահանող անձնակազմը հայտնվում է շատ բարդ իրավիճակում։ Նկարահանված կադրերը շատ քիչ էին և դրանցով հնարավոր չէր ավարտին հասցնել ֆիլմը։ Այն ժամանակ Golden Harvest-ի պրոդյուսերները որոշում են հրավիրել Ռոբերտ Կլաուզին, ով Բրյուս Լիի հետ նկարահանել էր «Վիշապի ելք» ֆիլմը։ Նա վերամշակում է սցենարն այնպես, որ ֆիլմի գլխավոր հերոսը մահանում է (դա տեղիք է տվել լուրերին այն մասին, որ հայտնի դերասանը բնական մահով չի մահացել)։ Նոր սցենարը գրելու աշխատանքներին մասնակցել են Ռայմոնդ Չոուն և Սամո Հունգ Կամ-Բոն և Յեն Բյաոն, ով հետագայում դարձել է հայտնի դերասան Ջեկի Չանի հետ համագործակցելու շնորհիվ։

Փոխարինող դերասանները կրում էին սև ակնոցներ, վիրակապեր և ծերունու՝ վատ արված գրիմ։ Համակցված նկարահանումների միջոցով փոխարինող դերասանի դեմքը փոխարինվել է Բրյուս Լիի դեմքով։ Մեծ պլանով տեսարաններում նույնպես ցուցադրվում է Բրյուս Լիի դեմքը։ Այն տեսարանը, որը Բրյուս Լին չէր ավարտել, ֆիլմում ներառվել է ոչ ամբողջությամբ. ներառվել է միայն 7 րոպե, քանի որ մնացած մասը կորել էր։

Նոր սյուժե

խմբագրել

Սցենարը ոչ մի ընդհանուր բան չունի Բրյուս Լիի մտահղացման փիլիսոփայության հետ։

Քանի որ գլխավոր հերոսը մահացել էր, որոշեցին այդպես վարվել նրա հերոսի հետ։

Սաունդթրեք

խմբագրել

1979 թվականին թողարկվել է ֆիլմի սաունդթրեքը՝ «Game Of Death/Night Games»: Իրականում դրանք երգեր էին Բրյուս Լիի նախկին ֆիլմերից, որոնք գրվել էին Ջոն Բարիի կողմից, ինչպես նաև ֆիլմի երաշժտությունը։

Ստեղծագործությունների ցանկը.

  • Main Title/Set Fight With Chuck Norris
  • Will This Be The Song Ill Be Singing Tomorrow — Instrumental
  • Three Motorcycles/Stick Fight With Santo
  • Billys Funeral Dirge
  • Garden Fight
  • Billy And Anns Love Theme
  • The Big Motorcycle Fight
  • Goodbye Dr. Land
  • Will This Be The Song Ill Be Singing Tomorrow
  • Game Of Death — End Title
  • Stick Fight (With sound effects) / Main Title (Reprise)
  • Descent Into Decadence
  • The Lesbian Tango
  • The Wet Spot
  • Water Sport/The Dominatrixs Waltz
  • Phantom Of The Orgasm
  • Afterplay

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղ մահվան հետ» հոդվածին։