Խաղ (ֆիլմ, 2008)
«Խաղ» (ռուս.՝ «Игра», «Ազգային ֆուտբոլի առանձնահատկությունները», «Особенности национального футбола»)), 2008 թվականի ռուսական սպորտային կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ռոգոժկինը։ Թողարկվել է 2008 թվականի մայիսի 29-ին։ Գլխավոր դերերը խաղացել են Յուրի Ստեպանովը, Կիրիլ Պիրոգովը, Ալեքսեյ Բուլդակովը և Արթուր Վախան։
Խաղ ռուս.՝ Игра | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ռոգոժկին |
Պրոդյուսեր | Ալեքսեյ Ուչիտել |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Ռոգոժկին |
Դերակատարներ | Յուրի Ստեպանով, Յուրի Իցկով, Դանիիլ Ստրախով և Նատալյա Սուրկովա |
Կինոընկերություն | Առաջին ալիք |
Տևողություն | 90 րոպե[1] |
Ֆիլմի կարգախոսն է. «Ցանկանո՞ւմ եք տեսնել, թե ինչպես է Ռուսաստանի հավաքականը հաղթում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում» (ռուս.՝ «Хотите увидеть, как сборная России выигрывает Чемпионат мира по футболу?»):
Սյուժե
խմբագրելՌուսաստանը ստանում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը։
2018 թվական։ Ռուսաստանի հավաքականը սենսացիոն կերպով դուրս է գալիս եզրափակիչ և պատրաստվում է Ռումինիայի հավաքականի հետ եզրափակիչ հանդիպմանը։ Ֆիլմում հատվածներ են հեռարձակվում Քենիայի և Ուրուգվայի դեմ ընկերական հանդիպումներից և աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից։ Ռուսաստանի հավաքականի մարզաբազայում աշխատում են տարբեր մարդիկ՝ մարզիչներ, բժիշկներ, ադմինիստրատորներ, պահակ և նույնիսկ հավաքարարներ։ Հենց նրանցից և հենց հավաքականից է կախված լինելու եզրափակիչ խաղի արդյունքը։ Նրանք բոլորն անմնացորդ նվիրված են ֆուտբոլին։
Բազայում տարօրինակ, երբեմն էլ զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում։ Քառորդ եզրափակչի խաղում հետագա պայքարից դուրս է մնում ազգային հավաքականի լավագույն հարձակվող Սերգեյ Վորոնինը, ինչը լուրջ հարված է հասցնում թիմին։ Ինչ-որ մեկը ցանկանում է շահ ստանալ տեղի ունեցող իրադարձություններից, ինչ-որ մեկն էլ ուզում է օգնել։ Գլխավոր հերոսները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Եվ ահա սկսվում է եզրափակիչ խաղը։ Բոլոր նայում են էկրաններին։ Ռուսները պետք է կարողանան դիմակայել փորձություններին և հաղթել՝ անկախ որևէ խոչընդոտից։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Յուրի Ստեպանով | Ռուսաստանի հավաքականի ավագ ադմինիստրատոր Միխայիլ Դմիտրիևիչ Զվոնով |
Արտյոմ Վոլոբուև | Ռուսաստանի հավաքականի ավագ ադմինիստրատորի օգնական Նիկոլայ Սերգեևիչ Կասատկին |
Լյուբով Լվովա | հավաքարար-բանասեր Մաշա |
Կիրիլ Պիրոգով | Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Պավլովիչ Կուզմին |
Նատալյա Սուրկովա | Վերա Պավլովնա |
Ալեքսեյ Բուլդակով | Ռուսաստանի հավաքականի մարզաբազայի պահակ Էռնեստ Կարլովիչ Բերգ |
Արթուր Վախա | Ռուսաստանի հավաքականի մերսող Վիկտոր Պետրովիչ |
Իգոր Ստարիլով | Վանյա |
Դանիիլ Ստրախով | ձեռներեց Ազիս |
Ալեքսանդր Լիմարև | Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Ցիբինսկի |
Վիկտոր Բաբիչ | Ռուսաստանի հավաքականի մարզիչ |
Դմիտրի Պալամարչուկ | Ռուսաստանի հավաքականի հարձակվող Սերգեյ Վորոնին |
Ալեքսանդր Զագոսկին | Ռուսաստանի հավաքականի ավագ (№ 13) Սապրոնով |
Ֆեոդոր Գորբունով | Ռուսաստանի հավաքականի խաղացող (№ 18) Կլիմենկո |
Ռուսլան Սմիռնով | ճանապարհային ոստիկանության տեսուչ Վասյա |
Պավել Շուվաև | բայքեր |
Յուրի Իցկով | բանակցող Սերգեյ Դանիլովիչ |
Միխայիլ Կռիլով | ՕՄՈՆ դասակի հրամանատար, կապիտան Գուս |
Անդրեյ Կավերին | օմոնական «Լոկոմոտիվ» մարզադաշտում Նիկոլաև |
Վլադիմիր Ստերժակով | շտապօգնության բժիշկ «Լոկոմոտիվ» մարզադաշտի մոտ |
Ալյոնա Ֆոնինա | երկրպագուհի «Լոկոմոտիվ» մարզադաշտում |
Վադիմ Պոմերանցև | Ռուսաստանի հավաքականի մարզաբազայի պահպանության պետ |
Դարյա Ռոդիմովա | Նիկոլայ Կասատկինի նախկին ընկերուհին |
Իգոր Սամոյլով | բարմեն |
Ժարգալ Սանջիև | սամուրայ № 1 |
Պակ Հեք Սու | Սամուրայ № 2 |
Յուրի Սազոնով | ֆուտբոլիստի քանդակ № 1 |
Անտոն Եսկին | ֆուտբոլիստի քանդակ № 2 |
Անդրեյ Աբրամով | ՖԻՖԱ-ի նախագահ Անրի Գոլե |
Վլադիմիր Ստոլյարով | ֆուտբոլային մեկնաբան |
Նկարահանումներ
խմբագրելԱշխարհի առաջնության կիսաեզրափակիչն ու եզրափակիչը նկարահանվել են Չերկիզովի «Լոկոմոտիվ» ստադիոնում։
Փաստեր
խմբագրել- Ֆիլմը մարգարեական է դարձել, քանի որ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը իսկապես վաստակել է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունք, որն իսկապես տեղի է ունեցել ֆիլմի նկարահանումից 10 տարի անց։
- Այն դրվագում, որտեղ եզրափակիչ խաղից առաջ երեխաները դաշտի կենտրոն են դուրս բերում գնդակով և երկրների դրոշներով կլոր բանները, կարելի է տեսնել, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանը տանտերերից բացի մասնակում են նաև Դանիայի, Իրանի, Եգիպտոսի, Իտալիայի, Իսպանիայի, Կամերունի, Նիգերիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Անգլիայի, Հունաստանի, Ավստրալիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Մեքսիկայի, Ավստրիայի, Արգենտինայի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Չիլիի, Պորտուգալիայի, Ճապոնիայի, Խորվաթիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Կորեայի Հանրապետության, Շվեդիայի և ՀԱՀ — ի հավաքականները։
- Եզրափակչում Ռուսաստանի հավաքականի մրցակիցը՝ 31-րդ թիմը, հայտնի չէ, սակայն լուսատախտակի վրայի «...MANIA» նշված անվանումից պարզ է, որ դա Ռումինիան է (ROMANIA)՝ 31-րդ թիմը։
- Ռուսաստանի հավաքականը 2018 թվականին հանդես է գալիս այն համազգեստով, որով Ռուսաստանի իսկական հավաքականը խաղացել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։
- Ռուսաստանի հավաքականի՝ 8 համարի ներքո հանդես եկող ֆուտբոլիստի մեջքին նշված ազգանունը Ռոգոժկինն է։
- Աշխարհի առաջնության թալիսմանը ֆիլմում հանդես է եկել Ոզնին, թեև աշխարհի իրական առաջնության թալիսմանը դարձել է Գայլը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт фильма /веб-архив/
- «Игра» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Рецензия на сайте «CineLife»