Խայտաբադ
Խայտաբադ | |
Խայտաբադ | |
Խայտաբադ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
Ընտանիք | Բադեր (Anatidae) |
Ցեղ | Tadorna |
Տեսակ | Խայտաբադ (T. tadorna) |
Միջազգային անվանում | |
Tadorna tadorna | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Խայտաբադ (լատին․՝ Todorna todorna), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 58-67 սմ է, թևերի բացվածքը՝ 110-133 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,65 կգ։ Հիմնականում սպիտակ է, կտուցը՝ կարմիր, գլուխը, վիզը՝ կանաչ, կրծքին կա դարչնագույն-շիկակարմիր շերտ, փորի երկայնքով և մեջքի կողքերին՝ սևավուն շերտ, թափահարող փետուրները սև են։ Արուի կտուցի հիմքում կա կոշտուկ։ Էգի ճակատը սպիտակ է, կտուցը՝ առանց կոշտուկի։ Երիտասարդի մարմինը ներքևից սպիտակավուն է, կտուցը՝ վարդագույն երանգով։ Ցերեկը հանգստանում է մերկ ջրափերին կամ բաց ջրատարածքներում։ Վտանգի պահին չափազանց զգույշ է։ Առանձին անհատներ կարող են հանդիպել կարմիր բադի հետ. սովորաբար կազմում են ոչ խառը երամներ։ Հայաստանում նստակյաց է, քիչ տարածված։
Կենսակերպ
խմբագրելԲնակվում է լճերում և ձկնաբուծական լճակներում։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ փորվածքներում, այլ կենդանիների լքված բներում, ծառերի փչակներում, պատերի ճեղքերում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով, ջրային բույսերով։
Բազմացում և զարգացում
խմբագրելԴնում է 66 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 8-10 ձու։ Բնադրումը ՀՀ տարածքում վերջնականապես հաստատված չէ։ Առանձին հեղինակների կարծիքով բները հայտնվում են նաև խոտի կամ հարդի դեզերում։ 1940-2000-ի ընթացքում երամներ (1-40 թռչուն) են գրանցվել ՀՀ 25 կետում, երամում 100-ից ավելի թռչունի հայտնվելը հազվագյուտ երևույթ է։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Բրիտանական կղզիներում, Միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում, Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Սկանդինավյան երկրներում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում և Ճապոնիայում։ Հայաստանում չուի շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում[1]։
Պահպանություն
խմբագրելՀազվագյուտ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով ևգնահատվում է որպես խոցելի տեսակ։
Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։
Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբադ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբադ» հոդվածին։ |