Խանձաձոր
Խանձաձոր, գյուղ Արցախի Հադրութի շրջանում, հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 124 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Խանձաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Գյուղապետ | Արմեն Մկրտչյան | |
ԲԾՄ | 1300 մ | |
Կլիմայի տեսակ | մեղմ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 137[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խանձաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Հայկավան գյուղը։ Հայկավան գյուղում բնակվում է 70 մարդ, կա 15 տնտեսություն։
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 3751,92 հա տարածք, որից 983,1 հա գյուղատնտեսական նշանակության, 2725,4 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Չախմախ գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` «Արզուման», «Հորդ», «Քար», «Ակնեն», «Համբարձումեն», «Տանձուտեն», «Շրոտտանեն», «Թթոտեն», «Կիզապատեն», «Ցուլ» և «Սնախի»։
Բնակչություն
խմբագրելԽանձաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 122 մարդ, կա 33 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 88 | 108 | 107 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Անասնապահությունից բացի, գյուղացիների մեծ մասը զբաղվում է մեղվաբուծությամբ։
Պատմություն
խմբագրելՄակար եպիսկոպոս Բարխուտարյանցը վկայում է՝
Հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։
Ծուխ 57, ար. 287, իգ. 222.[4] |
«Օղակ» գործողության ժամանակ գյուղի բնակչությունը ամբողջապես տեղահանման է ենթարկվել Հայաստան Ադրբեջանի ՕՄՕՆ-ի և խորհրդային բանակի կողմից, առաջին անգամ 1991 թվականի մայիսի 13-ից 16-ը, բնակիչների մի մասը կրկին վերադարձել է գյուղ, սակայն 1991 թվականի հունիսի 3-ից 4-ը նորից տեղահանման է ենթակրվել[5]։
Պատերազմից հետո
խմբագրելՆերկայիս գյուղը վերահիմնվել է նախկին գյուղի հարևանությամբ, քանի որ պատերազմի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել էր։ Գյուղում գործում է հիմնական դպրոց 15 աշակերտներով և 9 ուսուցիչներով։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
խմբագրել2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1698 թ.), Կատարովանք եկեղեցի (XVII դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), խաչքար (XVII դ.), հաշվառված է 11 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրելՀամայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտներ[9]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ De Facto and De Jure Population by Administrative Territorial Distribution and Sex Արխիվացված 2011-03-02 Wayback Machine - стр. 13
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Բագու, 1895, էջ 401
- ↑ «1991 թվականի հունիսի սկզբին ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների հայաբնակ գյուղերի դեպորտացիա». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 117.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 260)։ |