Խաչատուր Արխիպյանց
Խաչատուր Դավթի Արխիպյանց (հոկտեմբերի 12, 1877, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1943, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բժշկակական գիտությունների դոկտոր (1922), պրոֆեսոր (1922)։
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1877 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1943 (65 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1877 թվականի հոկտեմբերի 12-ին Թիֆլիսում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ապա ուսումը շարունակել Փարիզի, իսկ այնուհետև Բեռլինի համալսարանում։ Վերադառնալով Ռուսաստան Խաչատուր Արխիպյանցը պետական քննություններ է հանձնել Մոսկվայի համալսարանում և բժիշկ աշխատելու իրավունք ստացել։ Բժշկական գործունեությունն սկսել է որպես համաճարակագետ։ 1909 թվականից` շուրջ երեք տարի աշխատել է կլինիկաբակտերիոլոգիական ինստիտուտում, միաժամանակ դասախոսություններ կարդացել բժիշկների համար։
1913 թվականին Արխիպյանցը հանձնել է բժշկության դոկտորի գիտական աստիճան ստանալու համար սահմանված քննություններ, իսկ 1922 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, նույն թվականին ստացել պրոֆեսորի կոչում և նշանակվել բժիշկների վերապատրաստման ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ։ Երկու տարի անց գործուղվել է արտասահման` մասնագիտության մեջ խորանալու և ժամանակակից գիտական նվաճումներին ծանոթանալու։
1926 թվականին հրավիրվել է Երևան և յոթ տարի ղեկավարել ԵՊՀ բժշկական ֆակուլտետի ընդհանուր և փորձարարական հիգիենայի ամբիոնը։ 1933 թվականից աշխատել է Լենինգրադում։
Հեղինակ է «Դեռատիզացիա» խորագիրը կրող մենագրության և հիգիենայի տարբեր հարցերին վերաբերող բազմաթիվ գիտական աշխատությունների։
Վախճանվելէ 1943 թվականի սեպտեմբերի 8-ին Լենինգրադում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 128-129։