Խաչատուր Բադալյան

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր Բադալյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչատուր Հակոբի Բադալյան (1905, Փորադաշտ - 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967):

Խաչատուր Բադալյան
Ծնվել է1905
ԾննդավայրՓորադաշտ
Մահացել է1990
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1965)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Խաչատուր Բադալյանը ծնվել է 1905 թվականին Փորադաշտ (այժմ՝ Նախիջևանի Ջուլֆայի շրջանում) գյուղում։ 1937 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1956-1979 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ[1]։

Աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին («Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի միջազգային կոնգրեսում 1878», 1955), 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին («Հայաստանը ռուս-թուրքական պատերազմում 1877-1878», 1959), արևմտյան տերությունների իմպերիալիստական քաղաքականությունը Հայաստանում («Անգլո-ամերիկյան գիշատիչ իմպերիալիզմի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանում (1919-1920 թվականներ)», 1951:

  • Գերմանա-թուրքական օկուպանտները Հայաստանում 1918 թվականին։ Բադալյան Խաչատուր Հակոբի, 1905-1990, Սարկիսով Ե. Ղ [խմբ.], Երևանի համալսարանի հրատարակչություն, 1962[2]։
  • Հայաստանը ռուս-թուրքական պատերազմում (1877-1878 թվականներ), Բադալյան Խաչատուր Հակոբի, Հարությունյան Շմավոն Ռուբենի, Երևան, Հայպետհրատ , 1959[3]։
  • Դաշնակների կոնտրռևոլյուցիոն գործունեության մի քանի փաստերի մասին։ Բադալյան Խաչատուր Հակոբի, Երևան, Հայպետհրատ, 1955, 88 էջ[4]։
  • Հայաստանը ռուս-թուրքական պատերազմում (1877-1878 թվականներ)։ Դաշնակների կոնտրռևոլյուցիոն գործունեության մի քանի փաստերի մասին։ Բադալյան Խաչատուր Հակոբի, 1905-1990, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • «Հայկական հարցը» Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում 1878 թվականին, Բադալյան Խաչատուր Հակոբի, 1905-1990, Պողոսյան Սերոբ Պողոսի 1904-1983 [խմբ.], Երևանի պետական համալսարան, Վ. Մ. Մոլոտովի անվան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1955[5]։
  • Անգլո-ամերիկյան գիշատիչ իմպերիալիզմի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանում 1919-1920 թվականներ, Բադալյան Խաչատուր Հակոբի, 1905-1990, Երևանի պետական համալսարան, Վ. Մ. Մոլոտովի անվան, Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1951[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 189։
  2. Բադալյան, Խաչատուր Հակոբի (1962). Սարկիսով, Ե Ղ (ed.). Գերմանա-թուրքական օկուպանտները Հայաստանում 1918 թվականին = Германо-турецкие оккупанты в Армении в 1918 году. Երևան: Երևանի համալսարանի հրատ.
  3. Բադալյան, Խաչատուր Հակոբի (1959). Հարությունյան, Շմավոն Ռուբենի (ed.). Հայաստանը ռուս-թուրքական պատերազմում (1877-1878թթ.). Երևան: Հայպետհրատ.
  4. Բադալյան, Խաչատուր Հակոբի (1955). Դաշնակների կոնտրռևոլյուցիոն գործունեության մի քանի փաստերի մասին։ 1918-1920 թթ. Երևան: Հայպետհրատ.
  5. Բադալյան, Խաչատուր Հակոբի (1955). Պողոսյան, Սերոբ Պողոսի (ed.). «Հայկական հարցը» Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում 1878թ. Երևանի պետական համալսարան Վ.Մ. Մոլոտովի անվան. Երևան: Երևանի համալս. հրատ.
  6. Բադալյան, Խաչատուր Հակոբի (1951). Աղայան, Ծ (ed.). Անգլո-ամերիկյան գիշատիչ իմպերիալիզմի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանում 1919-1920 թթ. =: Агрессивная политика англо-американского хищнического империализма в Армении в 1919-1920 гг. Երևանի պետական համալսարան. Երևան: Պետական համալսարանի հրատարակչություն.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Բադալյան» հոդվածին։