Խաչեն (համայնք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
Խաչեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիս֊արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Խաչեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերան | |
Համայնք | Խոջալուի շրջան և Ասկերանի շրջան | |
Մակերես | 1894.2 կմ² | |
ԲԾՄ | 958 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 332 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 1894.2 հա տարածք, որից 898.33 հա գյուղատնտեսական նշանակության, 924.96 հա անտառային հողեր։ Խաչեն համայնքի սահմանային գոտով հոսում է Քոլատակ գետի վտակը։
Բնակչություն
խմբագրելԽաչեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 332 մարդ, կա 102 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 360 | 349 | 334 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ.Հովհաննես եկեղեցի (19-րդ դ.), Պտկես բերք վանք (13-17 դդ.), Սբ. Ստեփանոս եկեղեցի (13-րդ դ.), խաչքար (12-13 դդ.), գյուղատեղի (18-րդ դ.), Կաչաղակաբերդ ամրոց (12-13 դդ.), հաշվառված է 34 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրելՀամայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 45 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 15 երեխաներ[2]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ..
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 48.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)