Խաչիկ Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Վանուշի Հակոբյան (հունվարի 24, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։
Խաչիկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի բնապահպանության նախարարություն |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1988-1995 թթ. - սովորել է Երևանի թիվ 176 միջնակարգ դպրոցում։
- 1995-1997 թթ. - սովորել է Երևանի «Քվանտ» վարժարանում։
- 1997-1998 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հենակետային վարժարանում։
- 1998-2003 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը։
- 2003-2006 թթ. - սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրան։
- 2007-2009 թթ. - սովորել և ավարտել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1999-2003 թթ. - Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ծրագրերի խորհրդատու։
- 2003-2005 թթ. - Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ուսուցողական ճամբարների բնապահպանության ուսուցիչ։
- 2004-2005 թթ. - «Անանիա Շիրակացի» ճեմարանի առաջին փոխտնօրեն։
- 2005-2012 թթ. - «Շիրակացի» ճեմարան հիմնադրամի տնօրեն։
- 2012 թ. օգոստոսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ[1]։
- 2013 թվականից «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ խորհրդի նախագահ։
Հասարակական գործունեություն
խմբագրել- 1999 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը։
- 2003-2008 թթ. - եղել է «Կանաչ դար» պատանեկան բնապահպանական ակումբի ղեկավար։
- 2004 թվականից «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպության նախագահն է։
- 2008 թվականից - Երիտասարդ առաջնորդների դպրոցի խորհրդի անդամ։
- 2009-2012 թթ. - ՀՀ հանրային խորհրդի Սփյուռքի ենթահանձնաժողովի անդամ։
- 2011 թվականից «Կանաչ մոլորակ» միջազգային բնապահպանական շարժման հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ է։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ (2015)։
- ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ (2010)։
Ամուսնացած է։ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.