Խաչիկ Միրիմանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրիմանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Պողոսի Միրիմանյան (նոյեմբերի 14, 1899[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 15, 1979[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային հողագետ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959)։
Խաչիկ Միրիմանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1899[1] Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1979[1] (79 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հողագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1928)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1940) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1928 թվականին ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1930 թվականից դասավանդել է ՀԽՍՀ գյուղատնտեսագիտական ինստիտուտում, 1940-1943 թվականներին և 1954-1956 թվականներին եղել է նույնի, 1949-1951 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի պտղաբուծության ինստիտուտի տնօրեն, 1958 թվականին՝ ՀԽՍՀ բնության պահպանության ընկերության, 1958-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի բնության պահպանության գիտխորհրդի նախագահ, 1959-1976 թվականներին՝ «Հայաստանի բնությունը» ամսագրի գլխավոր խմբագիր, Լեռնային երկրների բնության՝ պահպանության միջազգային կոմիտեի նախագահ (1969-1975) և պատվավոր խորհրդատու (1975-1979), ՅՈԻՆԵՍԿՕ-ի կոնսուլտատիվ կոմիտեի անդամ։
Միրիմանյանի աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ հողերի ուսումնասիրման, դասակարգման, նոր հողերի իրացման, աղուտների, կիսաանապատային, ճահճային հողերի բարելավման, բնության պահպանության հարցերին։
Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Գրականություն
խմբագրել- Мириманян Хачатур Погосович. Библиография, М., 1975.
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Միրիմանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 620)։ |