Խաչիկ Պարտիզպանյան
Պարտիզպանյան Խաչիկ (Խաչատուր), բժիշկ, հանրային գործիչ։
Ազգություն | հայ |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ, հանրային գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կոնստանդնուպոլսում, բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։
1915 թվականի ապրիլի 11(24)-ին ի թիվս 235 անվանի հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կոնստանդնուպոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականի ապրիլի 12-ին, ձերբակալվածների հետ, գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրմասի բլրի վրա գտնվող Սարը կըշ լա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս այնտեղ մնացել։ Այնուհետև նրանց, այդ թվում՝ Խաչիկին, խումբ-խումբ ուղարկել են Անատոլիայի խորքերն ու Անկարայի մոտ գազանաբար սպանել։
Գրականություն
խմբագրել- Պալաքեան Գրիգորիս, Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Պալաքյան Գրիգորիս, Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագյան Կարինե, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։