Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի (Էջմիածին)
«Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի» կամ «Խաչքար աղոթքի և ուխտի, ի հիշատակ 1915 թվի չարագործության զոհ դարձած հայերի», խաչքար-հուշարձան էջմիածնի Մայր տաճարի հյուսիսային մասում։ Ցեղասպանության հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում։ Կառուցվել է Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առթիվ։
Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի (Էջմիածին) | |
---|---|
Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի Էջմիածնում | |
Տեսակ | խաչքար և հուշարձան |
Երկիր | Հայաստան[1][2] |
Բնակավայր | Վաղարշապատ[2] |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Մասն է | Էջմիածնի Մայր Տաճար |
Ներկա վիճակ | Կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 4.2/14.1.34 |
Armenian Genocide memorial, Etchmiadzin Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը կանգնեցվել է 1965 թվականին էջմիածնի Մայր տաճարի հյուսիսային մասում, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի որոշմամբ։ Հուշարձանն իր ծավալային հորինվածքով աստիճանաձև պատվանդանին կանգնեցված բազալտե կոթող է՝ ամբողջության մեջ կուռ ներդաշնակված տարբեր նկարվածքի և կտրվածքի բազմաթիվ խաչքարերով։ Կոթողի հակադիր երեսին հայոց պետականության ավանդական խորհրդանիշ՝ արծիվ, սուր և վահանի բարձրաքանդակ պատկերն է։ Վահանի բոլորակին արձանագրված են տեղանուններ՝ Հաճըն, Եդեսիա, Զեյթուն, Մուսա լեռ, Վան, Շատախ, Շապին Գարահիսար, Մարաշ, Սարդարապատ, Սասուն, որտեղ հայ բնակչությունը հերոսաբար դիմադրել է ջարդարարներին[3]։
Հեղինակներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի (Էջմիածին) կատեգորիայում։ |