Խարամային կոն, փոքր հրաբուխ, որն առաջանում է կարճատև, պայթյունային հրաբխային գործունեության հետևանքով։ Խարամային կոնը հրաբխի ելքի շուրջը առաջացած բեկորային նյութի կոնաձև կուտակումն է՝ ներկայացված հրաբխային խարամով և ավազով։ Բարձրությունը մի քանի տասնյակ մետրից մի քանի հարյուր մետր է, հիմքի տրամագիծը՝ մի քանի կմ։ Խարամային կոները հայտնի են ժամանակակից հրաբխային մարզերում։ Լայնորեն տարածված են Հայաստանում։ Խարամային կոների հիման վրա մեր հանրապետությունում կազմակերպված է խարամի և ավազի արդյունահանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 36)։
|