Խելառները
«Խելառները» (վրաց.՝ შერეკილები), 1973 թվականին ռեժիսոր Էլդար Շենգելայայի նկարահանած վրացական ֆիլմ։
Խելառները վրաց.՝ შერეკილები | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1973 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Էլդար Շենգելայա |
Սցենարի հեղինակ | Ռեզո Գաբրիաձե |
Դերակատարներ | Վասիլի Չխեիջե, Դաթո Ժգենթի, Արիադնա Շենգելայա, Բորիս Ցիպուրիա, Աբրեկ Փխալաձե, Մերաբ Էլիոզիշվիլի և Գրիգոլ Թքաբլաձե |
Օպերատոր | Գենո Չիրաձե |
Երաժշտություն | Գիա Կանչելի և Ջանսուգ Կախիձե |
2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[1]։
Սյուժե
խմբագրելՀոր մահից հետո Էրթաոզին թողնում է հայրենի գյուղն ու քաղաք տեղափոխվում։ Օրերից մի օր այնտեղ հանդիպում է գեղեցկուհի Մարգալիտային՝ իրենից շատ ավելի տարեց մի կնոջ։ Ամուսնու բացակայությամբ նա սիրեկաններին տուն է տանում, և Էրթաոզին դառնում է սրանցից մեկը։ Երբ Էրթաոզին համաձայնում է օգնել Մարգալիտային ազատվելու տեղի ոստիկանապետից, որ նույնպես այդ կնոջ սիրեկաններից է, նրան բանտարկում են և գցում ստորգետնյա խուց՝ Քրիստեփոր անունով մի անծանոթի հետ։ Վերջինս երազում է թռչող սարք պատրաստել, որն իրեն թույլ կտա փախչել բանտից։ Էրթաոզին ու Քրիստեփորը համատեղում են ջանքերը՝ երազանքը կյանքի կոչելու համար[2]։
Դերեր
խմբագրել- Վասիլ Չխաիձե
- Դաթո Ժղենտի
- Արիադնա Շենգելայա
- Բորիս Ցիֆուրիա
- Աբրեկ Փխալաձե
- Մերաբ Էլիոզիշվիլի
- Ակակի Բաքրաձե
- Գրիգոլ Թքաբլաձե
- Յոսեբ Խայնդրավա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Խելառները» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Sherekilebi, The Eccentrics». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.