Խիկար Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խիկար Հակոբի Բարսեղյան (հունիսի 7, 1918[1], Շինուհայր, Հայաստան[1] - հունվարի 11, 1996, Երևան, Հայաստան), պատմաբան, լրագրող, պատմական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1987)[2][3]։ ՀամԿ(բ)Կ անդամ (1940 թվականից)։
Խիկար Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1918[1] |
Ծննդավայր | Շինուհայր, Հայաստան[1] |
Մահացել է | հունվարի 11, 1996 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1941)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1964) |
Մասնագիտություն | պատմաբան և լրագրող |
Աշխատավայր | Սովետական Հայաստան[1], Բանվոր[1], Հայաստանի կոմունիստական կուսակցության[1], Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ[1], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1], «Հայաստան» հրատարակչություն[1] և ՀՀ ԳԱԱ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գիտելիք |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1918 թվականի հունիսի 7-ին Շինուհայր գյուղում։ 1937 թվականին ավարտել է հայրենի գյուղի դպրոցը և ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, որն էլ ավարտել է 1941 թվականին։ 1941-1944 թվականներին խորհրդային բանակի շարքերում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում[4]։ 1944-1953 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան», «Բանվոր» (Լենինական) թերթերում ՀԿԿ Կենտկոմում, 1958-1961 թվականներին՝ ՄԼԻ հայկական մասնաճյուղում, սկզբում՝ որպես փոխտնօրեն, ապա տնօրեն, 1961-1967 թվականներին ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1967-1970 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրեն։ 1970 թվականից աշխատել է որպես ՀԽՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր հասարակական գիտական ինֆորմացիայի կենտրոնի տնօրեն։ 1948 թվականից դասավանդել է Երևանի բուհերում։ Խիկար Բարսեղյանը երկար տարիներ եղել է «Գիտելիք» կամավոր հասարակական կազմակերպության փոխնախագահը[5][6]։
Մահ
խմբագրելՄահացել է 1996 թվականի հունվարի 10-ին՝ Երևանում[7]։
Պարգևներ
խմբագրել- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ
- Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Երկեր
խմբագրել- Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն. 1900-1920, Ե., 1956:
- Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրք 1-2, Ե., 1967-75:
- Ստեփան Շահումյան։ Կյանքի և գործունեության վավերագրական տարեգրություն (1878-1918), Ե., 1968:
- «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկը հայ մատենագրության համակարգի մեջ, 1973։
- Էջեր Ջ. Գ. Բայրոնի հասարակական-քաղաքական գործունեությունից, 1974։
- История армянской экономической мысли: Рефераты, 1975.
- Կրակների միջով (Հայ ժողովրդի մասնակցությունը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին), Ե., 1982[8]:
- Восточная Анатолия и урарты: [Кн. турец. археолога Афифа Эрзена], 1983.
- Այսպես ապրեցին։ Հայաստան, 1985, 432 էջ[9]։
- Հայ անդրանիկ պարբերականը։ «Ազդարար», 1994։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Zarkfoundation - Խիկար Բարսեղյան». zarkfoundation.com.
- ↑ «Кто из преподавателей родился 7 июня - 33 человека». xn----htbmfiobpnc5m.xn--p1ai (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Портал о Фронтовиках». www.pobeda1945.su. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
- ↑ «Барсегян, Хикар Акопович — Энциклопедия Коммунист.Ru». kommynist.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ Բարսեղյան, Խիկար Հակոբի (1982). Կրակների միջով. Հայաստան.
- ↑ Բարսեղյան, Խիկար Հակոբի (1985). Այսպես ապրեցին. Հայաստան.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիկար Բարսեղյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 337)։ |