Խղճի խայթ (ֆիլմ)
Խղճի խայթ (անգլ.՝ Eating Out), 2004 թվականին նկարահանված համասեռամոլների մասին պատմող ռոմանտիկ կատակերգություն է, որի ռեժիսորն է Ք. Ալլան Բրոքանը։ Ֆիլմը տարբեր մրցանակաբաշխություններում արժանացել է 6 մրցանակի։
Խղճի խայթ անգլ.՝ Eating Out | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ք․ Ալան Բրոքա |
Սցենարի հեղինակ | Ք․ Ալան Բրոքա |
Դերակատարներ | Ջիմ Վեռարոս, Ռայան Քարնս, Սքոթ Լանսֆորդ և Ռեբեկա Կոչան |
Երաժշտություն | Դոմինիկ Հաուզեր |
Մոնտաժ | Ֆիլիպ Ջ. Բարթել |
Պատմվածքի վայր | Արիզոնա |
Նկարահանման վայր | Արիզոնա |
Տևողություն | 90 րոպե |
Բյուջե | 50 000 $ |
Հաջորդ | Խղճի խայթ 2։ Թաց վայրկյաններ |
Սյուժե
խմբագրելԿալեբ անունով գեղեցիկ հետերոսեքսուալ տղան ցանկանում է ծանոթանալ Գվին անունով մի աղջկա հետ և Կալեբի ընկեր Քայլը (համասեռամոլ է) Գվինին ասում է, որ Կալեբը համասեռամոլ է, քանի որ այդ աղջիկը սիրում է միայն հանդիպել համասեռամոլ տղաների հետ։ Մինչ Կալեբը սկսում է ժամադրել Գվինին և ցանակնում է ժամանակ անցկացնել նրա հետ, Գվինը ընդհակառակը իր համասեռամոլ ընկերոջ Մարկին փորձում է ընկերացնել Կալեբին։ Սակայն ֆիլմի վերջում ամեն ինչ հակառակն է լինում Գվինը և Կալեբը միասին են լինում, իսկ Քայլը ով երկար ժամանակ սիրում էր Մարկին որոշում են միասին լինել։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ռեբեկա Կոչա | Տիֆֆանի |
Սքոթթ Լանսֆորդ | Կալեբ |
Ջիմմ Վերրարոս | Քայլ |
Ռայան Կարնս | Մարկ |
Էմիլի Բրուք Հենդս | Գվին |
Նատալի Բյորդժ | Մարսի |
Շարունակույթուն
խմբագրել2006 թվականին նկարահանվեց Խղճի խայթ 2։ Թաց վայրկյաններ ֆիլմը, որտեղ Մարկի դերակատար Ռայան Կարնսին փոխարինելու եկավ Բրեթթ Չաքերմանը։ 2009 թվականին նկարահանվեց Խղճի խայթ 3։ Այն ինչ դուք կարող եք ուտել ֆիլմը, 2010-ին Խղճի խայթ 4։ Թատերական խմբակ[1] ֆիլմը իսկ 2012-ին ընթանում է Խղճի խայթ 5։ Շաբաթվա բացում ֆիլմի նկարահանումները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Eating Out: Drama Camp (2011)» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.