Խոշորացուցիչ ապակին (մուլտֆիլմ)
Խոշորացուցիչ ապակին (ռուս.՝ Увеличительное стекло), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նվիրված է շրջապատող աշխարհի հանդեպ բարի և ուշադիր վերաբերմունքին։
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Ալեքսանդր Գորլենկո |
Սցենարիստ | Մարինա Մոսկվինա |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Գուրև |
Երաժշտություն | Չեսլավ Նեմեն |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 456 s |
Թվական | 1983 |
Ժամանակակից մուլտիպլիկացիայի առաջատար ռեժիսորներից և մանկավարժներից մեկի` Ալեքսանդր Գորլենկոյի առաջին ինքնուրույն մուլտիպլիկացիոն ֆիլմն է[1] («Ուրախ կարուսել» մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից հետո[2]):
Մուլտֆիլմը մեծ ճանաչում է ձեռք բերել մոսկովյան հիպիների շրջանում, որոնք բաց չէին թողնում մուլտֆիլմի ցուցադրությունները «Ռոսիա» կինոթատրոնում[1][2]։
Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Չեսլավ Նեյմանի երաժշտությունից։
Սյուժե
խմբագրելԱնտառային արահետով տղան վազում է իր շան հետ և կորցնում է խոշորացուցիչ ապակին։ Այն գտնում է ոզնին, որի միջոցով սկսում է ուսումնասիրել անտառի բնակիչներին` իմանալով նրանց մասին շատ նոր ու հետաքրքիր բաներ։
Անտառում խոշորացուցիչ ապակի գտած և առարկաներն ավելի ուշադիր դիտելու հնարավորություն ստացած ոզնու պատմությունը սովորեցնում է հանդիսատեսին նկատել ու սիրել բնությունը։
Նկարահանող խումբ
խմբագրելՍցենարի հեղինակ | Մարինա Մոսկվինա |
Կինոռեժիսոր | Ալեքսանդր Գորլենկո |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Գորլենկո, Ալեքսանդր Գուրև |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Վիշեգորոդցև |
Կինոօպերատոր | Բորիս Կոտով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Կոմպոզիտոր | ֆիլմում օգտագործվել են հատվածներ Չեսլով Նեյմանի երաժշտությունից |
Ռեժիսորի օգնական | Գ. Անդրեևա |
Մոնտաժող | Վ. Լաէվ |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Նկարահանող խմբի տնօրեն | Լ. Մոնախովա |
Մրցանակներ
խմբագրել- 1982 թվական` պարգևատրվել է Լենիգրադ-82 մուլտիպլիկացիոն կինոփառատոնի դիպլոմով։
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմերի ժողովածուներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 А. М. Горленко на сайте «Аниматор. ру».
- ↑ 2,0 2,1 «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. Александр Горленко. — 352 с. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Խոշորացուցիչ ապակին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Խոշորացուցիչ ապակին» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում