Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)

Խոսրով Ա Մեծ (նաև՝ Խոսրով Քաջ, անհայտ[1] - 217), Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արքա (198-216)։

Խոսրով Ա
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արքա
198 - 217
Նախորդող Վաղարշ Բ
Հաջորդող Տրդատ Գ
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր 217
Դինաստիա Արշակունիներ
Հայր Վաղարշ Բ
Զավակներ Տրդատ Բ

Վաղարշ Բ-ի որդին և հաջորդը, Տրդատ Գ-ի հայրը, Արշակունիների արքայական հարստությունից[2]։

Կենսագրություն

խմբագրել

Խոսրով Ա-ն Մեծ Հայքի գահին հաջորդում է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Գահակալման սկզբին անցնում է Կովկասյան լեռները, պատժում խազարներին և բասիլներին, ապահովելով թագավորության հյուսիսային սահմանները։ Պաշտպանելով քրմական դասի շահերը՝ հալածում է քրիստոնեական համայնքներին։

202 թվականին, իր դաշնակից Հռոմեական կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ միասին, նրա արշավանքի ժամանակ լինում է Եգիպտոսում։

208-209 թվականներին Պարթև Արշակունիների դեմ Սասանյանների իրագործած հեղաշրջումից հետո և 213 թվականին, ի հակադրություն Վաղարշ Ե-ի, Պարթևստանում արքայից արքա հռչակված Արտավան Ե-ին դաշնակցում և աջակցում է Խոսրով Ա-ն, որը հետագայում շարունակում է նրա որդին՝ Տրդատ Բ-ն։ Ըստ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու՝ Խոսրով Ա-ն մի շարք արշավանքներ է ձեռնարկում դեպի հարավ՝ Պապակի դեմ և վերադառնում հարուստ ավարով[3]։ Հավանական է համարվում, որ Խոսրով Ա-ն արշավանքներ է ձեռնարկել նաև Արտավանի մրցակից Վաղարշ Ե-ի դեմ[2]։

216 թվականի մայիսին Հռոմի Կարակալլա կայսրը բարեկամանալու նպատակով իր մոտ է կանչում Խոսրով Ա-ին, սակայն ձերբակալվում է և բանտարկվում, որտեղ էլ մի քանի ամիս մնալով, 217 թվականին վախճանվում է արքան։

Խոսրով Ա-ն հիշատակվում է նաև Թեբեում գտնված եգիպտական արձանագրության մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 78