Խոսրով Բ Ափարվեզ (պարսկ.` خسرو پرویز, բառացի՝ «հաղթող», 570 - 628 ), պարսից արքա 591 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Գահ է բարձրացել սպարապետ Բահրամ (Վահրամ) Չուբինի ապստամբության ժամանակ։ Ազնվականների դավադրությունից և ապստամբության աճող վտանգից վախեցած՝ փախել է Բյուզանդիա։ Մորիկ կայսրը Հայաստանի արևելյան մասը, Վրաստանը, Միջագետքի կարևոր ամրություններ Դարան և Նփրկերտը ստանալու պայմանով ռազմական օգնություն է խոստացել նրան։ Ատրպատականի Գանձակ (Շիզ) քաղաքի մոտ բյուզանդական, հայկական (մոտ 15 հազար զինվոր) և Խոսրով Բ Ափարվեզին հավատարիմ պարսկական միացյալ ուժերը պարտության են մատնել Չուբինին։

Խոսրով Բ Փարվեզ
Ծնվել է՝570
ԾննդավայրՏիզբոն, Ասորեստանի սատրապություն
Մահացել է՝փետրվարի 28, 628 մարդասպանություն
Վախճանի վայրՏիզբոն, Սասանյան Պարսկաստան
Երկիր Սասանյան Պարսկաստան
ՈւղեկիցՇիրին
ՏոհմՍասանյաններ
ՀայրՀորմիզդ IV
ԵրեխաներԿավադ II, Farrukhzad Khosrau V?, Azarmidokht?, Բուրանդուխտ, Mardanshah?, Javanshir? և Shahriyar?
ՀավատքԶրադաշտականություն

591 թվականին Մորիկը և Խոսրով Բ Ափարվեզը Հայաստանը բաժանել են իրար միջև։ Երկու երկրների սահմանը Հայաստանում դարձել է Ազատ գետը, Կոգովիտ գավառը, Մակուն, Վանա լիճը։

605 թվականին պարսկական զորքերը գրավել են Հայաստանի բյուգանդական մասը, Վրաստանը և հասել Կ. Պոլիս։ Պարսկական զորքերը գրավել են նաև Ասորիքը, Պաղեստինը, Երուսաղեմը, Եգիպտոսը։ Սակայն 627 թվականին բյուզանդական զորքը գրավել և ավերել է Գանձակը (Շիզ), մոտեցել Տիզբոնին։ Ռազմական անհաջողություններից դժգոհ ազնվականությունը բանտարկել է Խոսրով Բ Ափարվեզին։

Խոսրով Բ Փարվեզը Սասանյանների վերջին խոշոր ներկայացուցիչն էր, որի ժամանակ Պարսկաստանը գտնվել է իր քաղաքական զարգացման գագաթնակետին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսրով Բ Փարվեզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 78