Խորեն Լևոնյան

հայ հեռուստահաղորդավար, դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խորեն Արմենի Լևոնյան (սեպտեմբերի 16, 1983(1983-09-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան և հաղորդավար։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[2]։

Խորեն Լևոնյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1983(1983-09-16) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, հաղորդավար
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ[1]

Խորեն Աբրահամյանի թոռը։

Կենսագրություն

խմբագրել

Խորեն Լևոնյանը սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում և աշակերտության տարիներին խաղացել է տարբեր ֆիլմերում՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (1987), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1990), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման» (1992), որտեղ մարմնավորել է Ստոկմանի որդու դերը, Գ. Գորինի «Քին» (1993

18 տարեկանում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ դերասանական բաժին, որտեղ սովորել է 4 տարի (2001-2005)։ Շարունակելով դերասանական գործունեությունը՝ նա ելույթ է ունենում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում։ Համալսարան ընդունվելու առաջին տարում սկսել է աշխատել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող։ 2010 թվականից վարում է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարը։

2011-2013 թվականներին եղել է «Երևան» կինոստուդիայի տնօրեն։

Ֆիլմեր

խմբագրել

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

2012 թվականի հունվարին Խորեն Լևոնյանը նշանակվեց «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն։ Նրա ղեկավարությամբ ստուդիայում իրականացվում են հին ժապավենների վերականգնման, ֆիլմերի և հաղորդումների թվայնացման աշխատանքներ։ 2013 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։

Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ-2013» մրցանակաբաշխությանը Խորեն Լևոնյանը հաղթող ճանաչվեց «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմում դերակատարության համար[4][5]։

Կինոյի և թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար 2017 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Խ. Ա. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 «Խ. Ա. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ». president.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  3. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  4. «Կայացավ «Հայակ»-2013 ազգային կինոյի մրցանակաբաշխությունը». www.7or.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. ««ՀԱՅԱԿ-2013» ազգային մրցանակաբաշխության պատրաստած 15 մրցանակները հանձնվեցին տերերին». www.aravot.am. Ապրիլ 29,2013 00:38.

Աղբյուրներ

խմբագրել