Խորեն Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Պետրոսի Պողոսյան (ապրիլի 2, 1904[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 8, 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային օդերևութաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։
Խորեն Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1904[1] Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1988 (84 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | օդերևութաբան |
Հաստատություն(ներ) | Hydrometeorological Centre of Russia?[1], Ա. Ի. Վոեկովի անվան գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարան[1] և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ[1] |
Գործունեության ոլորտ | Մթնոլորտային ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1927)[1] և Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարան (1934)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր[1] (1946) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանը, 1934 թվականին՝ Մոսկվայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։ 1932 թվականից աշխատել է եղանակի կենտրոնական բյուրոյում (ԽՍՀՄ հիդրոօդերևութաբանական կենտրոն), 1960 թվականից՝ Գլխավոր երկրաֆիզիկական դիտարանի տնօրեն, 1961-1963 թվականներին ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր Հիդրոմետ ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։
Խորեն Պողոսյանի հիմնական աշխատությունները նվիրված են մթնոլորտի ընդհանուր շրջանառության և խոնավաշրջանառության հարցերին։ Մթնոլորտային պրոցեսների եռաչափական վերլուծության և եղանակի կանխատեսման համար ադվեկտիվ-դինամիկական մեթոդի հիմնադիրն է։ Մթնոլորտի ընդհանուր շրջանառության վերաբերյալ ուսումնասիրությունները հանգեցրին տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում պրոցեսների սեզոնային փոփոխությունների հարցերի մշակմանը։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Պողոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 370)։ |