Խորեն Տեր-Հարությանի թանգարան

Էջմիածնի պատկերասրահ, Խորեն Տեր-Հարությանի թանգարան, հիմնադրվել է 1970 թվականին։

Խորեն Տեր-Հարությանի թանգարան
Տեսակհուշային թանգարան և պատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ
ՀասցեԱրմավիրի մարզ, Էջմիածին, Կոմիտասի հրապարակ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին։ Երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում։ 1994 թվականին շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը։

Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար)։ Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան է եկել 1970 թվականին արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ 1971 թվականին Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում է բերել նրան նաև Հայաստանում, իսկ 1983 թվականին քանդակագործը հայրենիքին է նվիրաբերել 200-ից ավելի ստեղծագործություն։

Ցուցադրություն

խմբագրել

1994 թվականին Էջմիածնի մասնաճյուղում բացվեց վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Տեր-Հարությանի քանդակները, Ջամայկայում ապրած տարիներին կատարած գեղանկարչական երկերը և տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը, որոնք արտացոլում են նրա գեղարվեստական լեզուն, պատկերացում տալիս նրա արվեստի բազմաժանրության մասին։

Խորեն Տեր-Հարության

խմբագրել

Խորեն Տեր-Հարությանի արվեստն ըստ արժանվույն գնահատվել է ժամանակակիցների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում։ 1929 թվականից նա ունեցել է բազմաթիվ անհատական (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա) և համատեղ ցուցահանդեսներ համաշխարհային ճանաչում ստացած արվեստագետների հետ (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների։ Տեր-Հարությանի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ «Փոքր Մհեր», «Գյուտարար» մոնումենտալ գործերը տեղադրված են Ֆիլադելֆիայի «Ֆեյրմաունթ Փարք»-ում, «Կուղբ» աշխատանքը՝ Նյու Յորքի Բերնարդ Բարուքի անվան քաղաքային քոլեջի նախասրահում, իսկ Երևանի Օղակաձև զբոսայգում վեր է խոյանում «Վերածնված Հայաստան» կոթողը։

Թանգարանը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Կոմիտասի հրապարակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարևանությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել