Խորհուրդներ տալ սիրող նապաստակը

«Խորհուրդներ տալ սիրող նապաստակը», խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, էքսցենտրիկ կատակերգություն, որը ծաղրում է հիմարությունն ու անքաղաքավարությունը։

Խորհուրդներ տալ սիրող նապաստակը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորIvan Davydov?
ՍցենարիստՄիխայիլ Լիպսկերով
ՀնչյունավորումՎսևոլոդ Լարիոնով և Վլադիմիր Սոշալսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն8 րոպե
Թվական1989

Մուլտֆիլմում հնչում է Գեորգի Սվիրիդովի «Ռազմական քայլերգ»-ը համամիութենական ռադիոի և կենտրոնական հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Վ. Ֆեդոսեև)[1]։

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմում պատմվում է մի նապաստակի մասին, որը կյանքում ոչինչ չի կարողանում անել, բացի անպետք և հիմար խորհուրդներ տալուց և ուրիշներին սովորեցնելուց։

Առավոտյան նա կովին սովորեցնում է բառաչել, իսկ կովը նրան պոզահարում է։ Քառասնոտանուն փորձում է սովորեցնել ճիշտ քայլել, բայց արդյունքում նրան դարձնում է հենակներով քայլող հաշմանդամ։ Լողալ սովորող գայլաձկանը տեսնելով՝ Նապաստակը նրան ջրից ափ է հանում և փորձում նրան սովորեցնել ճիշտ լողալ։ Այդ պահին գալիս է մայր-գայլաձուկը, փրկում է փոքրիկին և քշում Նապաստակին։ Լսելով ջութակ նվագող ծղրիդին և երգող սոխակին՝ նա ծղրիդից խլում է ջութակը և սկսում նրան նվագել սովորեցնել, իսկ սոխակին՝ ճիշտ երգել։ Այդ խորհրդից հետո Նապաստակին նորից վտարում են։ Տեսնելով, թե ինչպես է գայլը սողում գառնուկի հետևից, նրան խորհուրդ է տալիս մորը ծննդյան օրվա առթիվ ցուլ նվիրել։ Բայց վերջինս չի ցանկանում նվեր դառնալ և մի կողմ է շպրտում գայլին, իսկ գայլը գլխով զարկվում է ծառին։ Հերթական անպիտան խորհրդի համար գայլը բռնում է Նապաստակի ականջներից, իսկ երբ նա խնդրում է իրեն առանց ձեռքերի թողնել, գայլը բաց է թողնում նրա ականջները և ոտքով մի կողմ շպրտում։ Գետի ափին հայտնվելով՝ նա նկատում է աշխատասեր կուղբին, ով ամբարտակ էր կառուցում։ Որոշելով, որ նա սխալ է լողում, Նապաստակը, վզին քար կապելով, ցատկում է գետը և խեղդվում։ Այս վերջին խորհուրդը հանգեցնում է աներես, հիմար և անքաղաքավարի նապաստակի ողբերգական մահվանը։

Նկարահանող խումբ

խմբագրել
Սցենարի հեղինակ Միխայիլ Լիպսկերով
Կինոռեժիսոր Իվան Դավիդով
Նկարիչ-բեմադրող Է. Բենյամինսոն, Օլգա Պավլովա
Կինոօպերատոր Լյուդմիլա Կրուտովսկայա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսեյ Բուկին, Տատյանա Պոմերանցևա, Ալեքսանդր Մազաև, Ալեքսանդր Դորոգով, Յուրի Մեշերյակով
Նկարիչներ Տատյանա Մակարովա, Սվետլանա Դավիդովա, Մարիա Իգնատենկո, Լյուբով Գորելովա
Ռեժիսորի օգնական Գ. Անդրեևա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Դերերը հնչունավորել են Վսեվոլոդ Լարիոնով - Նապաստակ
Ե. Շոնինա
Վլադիմիր Սոշալսկի
Խմբագիր Նատալիա Աբրամովա
Նկարահանման խմբի տնօրեն Լիլիանա Մոնախովա

Տեսագրություն

խմբագրել
  • Մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է «Зайчишка - плутишка» մուլֆիլմերի ժողովածուի մեջ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Липскеров Михаил. Заяц, который любил давать советы. — АСТ, 2011. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-075622-3

Արտաքին հղումներ

խմբագրել