Խորշ
Խորշ (գերմ.՝ Bucht), ծովի, ծոցի, լճի, ջրամբարի մեջ խորացած մաս, որը բաց ջրերից տարբերվում է հարող ցամաքային մասերի (ափերի դուրս ընկած մասեր, ժայռեր և մոտակա կղզիներ) առկայությամբ, որոնք խորշը պաշտպանում են ալիքներից և քամուց։ Խորշեր կան ՌԴ հյուսիսում, ուր թափվում են խոշոր գետեր (Օնեգայի խորշ, Օբի խորշ)։ Որպես կանոն խորշերը հարմար են նավերի կայանման համար, որոնք կոչվում են նավահանգիստ։ Օրինակ, Սև ծովում Գելենջիկի խորշը, Ցեմեսի խորշը։
Խորշի հիդրոլոգիական ռեժիմը պայմանավորված է տեղի պայմանների առանձնահատկությամբ և որոշ չափով տարբերվում է նրան հարող ջրերի ռեժիմից։ Խորշում նկատելիորեն արտահայտվում է գետերի ազդեցությունը՝ հունը ծածկված է գետաբերուկներով, ջուրը քաղցրահամ է, գույնը տարբերվում է ծովի ջրի գույնից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 90)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորշ» հոդվածին։ |