Խորշոմիկներ (իսպ.՝ Arrugas), իսպանական լիամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իգնասիո Ֆերրերասը` ըստ Պակո Ռոկայի կոմիքսի։ Նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2010 թվականի ձմռանը և 2011 թվականի ամռանը, բյուդջեն կազմել է երկու միլիոն եվրո։ Ֆիլմի պրեմերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 19-ին, Սան Սեբաստիանի 59-րդ կինոփառատոնի ժամանակ։ Մուլտֆիլմն արժանացել է «Գոյա» մրցանակի` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։

Խորշոմիկներ
իսպ.՝ Arrugas
Տեսակմուլտֆիլմ
Ժանրդրամա և դրամա
Թեմաընկերություն[1], ծերություն[1], retirement home?[1] և Ալցհայմերի հիվանդություն[1]
Գործողության վայրԻսպանիա[1]
Հիմնված էWrinkles?
ՌեժիսորIgnacio Ferreras?
ՍցենարիստIgnacio Ferreras?[2]
ՀնչյունավորումՄաբել Ռիվերա[2], Raúl Dans?[2] և Álvaro Guevara?
Երկիր Իսպանիա
Լեզուիսպաներեն
ԴիստրիբյուտորGKIDS?
Տևողություն90 րոպե
Թվական2011
ԱռաջադրումԵվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[3]
Պարգևներ
Բյուջե2 000 000 €
arrugaslapelicula.com

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը` բանկի շրջանային բաժանմունքի նախկին տնօրեն Էմիլիոն, իր տղայի ընտանիքի կողմից ուղարկվում է ծերանոց։ Էմիլիոն տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ, որը նրա մոտ նոր է զարգանում։ Այստեղ նրա ընկերն է դառնում Միգելը հարևան սենյակից, որը հարազատներ չուներ։ Պրպտող Միգելն առողջ միտք ուներ։ Էմիլիոյի զարգացող հիվանդությունը սպառնում է նրան տեղափոխել վերին հարկ, բացառապես անհույս հիվանդների մոտ։

Պարգևներ և առաջադրումներ

խմբագրել
Մրցանակ Կատեգորիա Դափնեկիրներ և առաջադրվածներ Արդյունք
Էննի մրցանակ[5] Լավագույն անիմացիոն ֆիլմ Առաջադրված
Գոյա մրցանակ[6] Լավագույն վերամշակված սցենար Պակո Ռոկա, Իգնասիո Ֆերրերաս, Ռոզաննա Չեկիննի, Անխել դե լա Կրուս Հաղթանակ
Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ[5] Լավագույն անիմացիոն ֆիլմ Առաջադրված
Անսիի միջազգային փառատոն Հատուկ հիշատակում Հաղթանակ

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել