Խոր տպագրություն
Խոր տպագրություն, խորատիպ, տպագրության տեսակ, երբ տպաձևի տպագրվող տարրերը խորացված են։ Որքան խոր են տպագրվող տարրերը, այնքան շատ ներկ է տպաձևից անցնում թղթի վրա, և այնքան մուգ է ստացվում պատկերի այս կամ այն հատվածը։ Խոր տպագրությունը հիմնականում կիրառում են նկարազարդ հանդեսներ և մեծ քանակությամբ նրբերանգային պատկերներով այլ հրատարակություններ տպագրելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 84)։ |