«Խուլերի երկիրը» (ռուս.՝ «Страна глухих»), ռեժիսոր Վալերի Տոդորովսկու գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Ռենատա Լիտվինովայի «Տիրապետել և պատկանել» (ռուս.՝ «Oбладать и принадлежать») վիպակի մոտիվներով։ Կինոնկարը զբաղեցրել է 25-րդ տեղը Հարյուր ռուսական գլխավոր ֆիլմերի ցանկում, որ կազմվել է «Афиша» ամսագրի կողմից[1]։

Խուլերի երկիրը
ռուս.՝ Страна глухих
Երկիր Ռուսաստան
 Ֆրանսիա
Ժանրդրամա
Թվական1998
Լեզուռուսերեն ժեստերի լեզու և ռուսերեն
ՌեժիսորՎալերի Տոդորովսկի
ՊրոդյուսերՍերգեյ Լիվնև և Իլյա Ներետին
Սցենարի հեղինակՅուրի Կորոտկով և Վալերի Տոդորովսկի
ԴերակատարներՉուլպան Խամատովա, Դինա Կորզուն և Մաքսիմ Սուխանով
ՕպերատորՅուրի Շայգարդանով
ԵրաժշտությունԱլեքսեյ Այգի
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն105 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1990-ական թվականներին Մոսկվայում։ Ռիտան ստիպված է թաքնվել, քանի որ նրա ընկերը՝ Ալյոշան, տարվել է ուրիշի փողերն ու անհետացել։ Ռիտային իր մոտ պահում է գիշերային ակումբի խուլ պարուհի Յայան։ Վերջինս կյանքում մի երազանք ունի՝ փող հավաքել ու գնալ հեքիաթային մի աշխարհ՝ «խուլերի երկիրը», որտեղ ապրում են միայն խուլ մարդիկ, տիրում է բարություն ու արդարություն։

Անսպասելիորեն աղջիկները հայտնվում են մաֆիայի երկու խմբավորումների՝ խուլերի ու լսողների բախման կենտրոնում։

Դերերում

խմբագրել
  • Դինա Կորզուն – Յայա
  • Չուլպան Խամատովա – Ռիտա
  • Մաքսիմ Սուխանով – Խոզ
  • Նիկիտա Տյունին – Ալյոշա (հնչյունավորել է Սերգեյ Բեզռուկովը)
  • Ալեքսանդր Յացկո – պարտատեր
  • Ալեքսեյ Գորբունով – ապրանք մատակարարող
  • Պավել Պոյմալով – Մաո
  • Սերգեյ Յուշկևիչ – Նունա
  • Յարոսլավ Բոյկո – ավազակ
  • Իվան Ռիժիկով – էպիզոդ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Կորոտկով, Վալերի Տոդորովսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վալերի Տոդորովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Շայգարդանով
  • Բեմադրող նկարիչ՝ Սերգեյ Իվանով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Այգի
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կրավեցկի
  • Մոնտաժող՝ Նատալյա Կուչերենկո, Իրինա Տրետյակովա
  • Պրոդյուսերներ՝ Սերգեյ Լիվնև, Իլյա Ներետին

Փառատոններ և մրցանակներ

խմբագրել
  • 1998 – Կինոքննադատության ու կինոմամուլի ազգային մրցանակ «Ոսկե խոյ». տարվա լավագույն ֆիլմ (Վալերի Տոդորովսկի, Սերգեյ Լիվնև), ֆիլմի լավագույն երաժշտություն (Ալեքսեյ Այգի), տարվա լավագույն դերասանուհի (Դինա Կորզուն), երկրորդ պլանի լավագույն դեր (Մաքսիմ Սուխանով)
  • 1998 – «Նիկա» մրցանակ. կնոջ լավագույն դերակատարում (Դինա Կորզուն), երկրորդ պլանի լավագույն դեր (Մաքսիմ Սուխանով), հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք (Գլեբ Կրավեցկի)
  • 1998 – «Виват кино России!» կինոփառատոն Սանկտ Պետերբուրգում. Գրան պրի (Վալերի Տոդորովսկի)
  • 1998 – Ռուսական ֆիլմերի փառատոն Օնֆլյորում. մրցանակ լավագույն սցենարի համար (Յուրի Կորոտկով)
  • 1998 – «Վաղվա օրվա աստղերը» միջազգային կինոփառատոն Ժնևում. մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, Մամուլի մրցանակ «Լավագույն դերասանուհուն» (Դինա Կորզուն)
  • 1998 – «Лiстапад» միջազգային կինոփառատոն Մինսկում. Կինոմամուլի ժյուրիի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» (Դինա Կորզուն), Գրան պրի «Золото „Лістапада“» (Վալերի Տոդորովսկի)
  • 1998 – Միջազգային կինոփառատոն Սիեթլում. մրցանակ լավագույն ֆիլմի համար «Նոր ռեժիսորներ» (Վալերի Տոդորովսկի)
  • 1998 – Երիտասարդ կինոյի «Կինոֆորում» միջազգային կինոփառատոն. «Տարվա հայտնություն» մրցանակ (Դինա Կորզուն), «Արծաթե մեխ» մրցանակ (Վալերի Տոդորովսկի)
  • 1999 – «Созвездие» կինոփառատոն Տվերում. Ժյուրիի հատուկ հիշատակում (Մաքսիմ Սուխանով)

Մասնակցություն կինոփառատոններին

  • 1998 – Բեռլինի միջազգային կինոփառատոն (Գերմանիա)
  • 1998 – Չիկագոյի միջազգային կինոփառատոն (ԱՄՆ)
  • 1998 – Բելֆորի միջազգային կինոփառատոն (Ֆրանսիա)
  • 1999 – Բրյուսելի միջազգային կինոփառատոն (Բելգիա)
  • 2000 – Ռուսական ֆիլմերի «Յունիվերկինո» փառատոն Նանտում (Ֆրանսիա)
  • 2003 – Ռուսական ֆիլմերի «Յունիվերկինո» փառատոն Նանտում (Ֆրանսիա)
  • 2010 – «Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ. Ռուսաստանի երկու դեմքերը» փառատոն Փարիզում (Ֆրանսիա)
  • 2010 – Սիեթլի միջազգային փառատոն (ԱՄՆ)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել