Խուսափանք
Խուսափանք (ֆր.՝ L'esquive), ֆրանսիական մելոդրամա, որը նկարահանվել է Աբդելատիֆ Քեշիշի կողմից,0ծ 2003 թվականին։ Ֆիլմը ստացել է չորս «Սեզար» կինոմրցանակ` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, սկսնակ դերասանուհի (Սարա Ֆորեստյե) և լավագույն սցենար անվանակարգերում[1], ինչպես նաև` մի շարք այլ ազգային և միջազգային կինոմրցանակներ։
Խուսափանք ֆր.՝ L'Esquive | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա |
Թվական | 2003 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Աբդելատիֆ Կեշիշ |
Պրոդյուսեր | Ժակ Ուանիշ |
Սցենարի հեղինակ | Աբդելատիֆ Կեշիշ և Գալիա Լակրուա |
Դերակատարներ | Սառա Ֆորեստիե, Սաբրինա Ուազանի, Osman Elkharraz?, Կառոլ Ֆրանկ և Մոհամմեդ Ռաշիդ Համի |
Օպերատոր | Լյուբոմիր Բակչեր |
Մոնտաժ | Գալիա Լակրուա |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Տևողություն | 117 րոպե |
Սյուժե
խմբագրելԻրադարձությունները տեղի են ունենում Փարիզի քաղաքամերձ բնակարաններից մեկում։ Դեռահասների խումբը, որոնք հիմնականում ծագումով Աֆրիկայից են, պատրաստվում են դպրոցական թատրոնում ցուցադրել Պիեռ դե Մարիվոյի «Սիրո խաղ և իրադարձություն» պիեսը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Կրիմոն, 15 տարեկան ամաչկոտ դեռահաս էր։ Կրիմոն հետաքրքրություն չէր ցուցաբերում թատրոնի հանդեպ, բայց նրա գաղտնի սերը Լիդիայի հանդեպ, որը կատարում էր գլխավոր դերը ներկայացման մեջ, բեմադրությունը հետաքրքիր է դարձնում նրա համար։ Սկզբում նա Առլեկինի դերում միանգամայն անպատեհ ու անհաջող է երևում, սակայն աստիճանաբար սկսում է ներգրավվել փորձերի մեջ և ցույց է տալիս իր ունակությունները։ Կրիմոյի խորթ քույր Նանուն, որը հետևում էր եղբորը դպրոցում, դեմ էր ներկայացմանը նրա մասնակցությանը։ Հերոսների միջև եղած հարաբերությունները կրկնվում են պիեսում նկարագրված իրադարձություններում։
Դերերում
խմբագրելՕսման Ելկարազ | ···· | Կրիմո |
Սառա Ֆորեստյե | ···· | Լիդիա |
Սաբրինա Ուազանի | ···· | Ֆրիդա |
Նանու Բենամու | ···· | Նանու |
Խաֆետ Բեն-Ահմեդ | ···· | Ֆատկի |
Օրելի Գանիտա | ···· | Մագալի |
Կարոլ Ֆրանկ | ···· | ֆրանսիացի պրոֆեսոր |
Խաժար Համլիլի | ···· | Զինա |
Ռաշիդ Գամե | ···· | Ռաշիդ |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակների և անվանակարգերի ցանկ[2] | |||||
---|---|---|---|---|---|
Կինոմրցանակ | Տարի | Անվանակարգ | Թեկնածուներ | Արդյունք | |
«Լյումեր» մրցանակ | 2005 | Լավագույն սցենար | Աբդելատիֆ Քեշիշ | Հաղթանակ | [3] |
Սեզար | 2005 | Լավագույն ֆիլմ | Աբդելատիֆ Քեշիշ (ռեժիսոր) | Հաղթանակ | [1] |
«Սեզար» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար | Աբդելատիֆ Քեշիշ | Հաղթանակ | |||
«Սեզար» մրցանակ լավագույն օրիգինալ և հարմարեցված սցենարների համար | Աբդելատիֆ Քեշիշ, Գալիա Լակրուա | Հաղթանակ | |||
«Սեզար» մրցանակ ամենախոստումնալից դերասանի համար | Օսման Ելկարազ | Առաջադրում | |||
«Սեզար» մրցանակ ամենախոստումնալից դերասանուհու համար | Սարա Ֆորեստյե | Հաղթանակ | |||
Սաբրինա Ուազանի | Առաջադրում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Academie-cinema.org. Palmarès par recherche: L'Esquive». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ Список наград и номинаций на сайте IMDb
- ↑ Allocine.fr. Prix et nominations: Lumières de la presse étrangère 2005
Արտաքին հղումներ
խմբագրել- «Խուսափանք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Խուսափանք»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Խուսափանք(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Խուսափանք»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Увёртка»(չաշխատող հղում) на сайте AlloCiné(ֆր.)
- Обзор и критика фильма NY Times
- Обзор и критика фильма Entertainment Weekly
- Обзор фильма на сайте Variety(անգլ.)