Խևսուրներ
Խևսուրներ, վրացիների ազգագրական խումբ։ Բնակվում են Արևելյան Վրաստանում՝ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային և հարավային լանջերին, Խևսուրական Արագսա գետի կիրճում և Ասսի, Արգունա գետերի ավազաններում։ Խոսում են վրացերենի բարբառներից մեկով։ Լինելով քրիստոնյաներ՝ պահպանել են նաև մինչև քրիստոնեական մի շարք հավատալիքներ և նախնիների պաշտամունքը։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/3/3c/KhevsuretiHistorical.jpg/300px-KhevsuretiHistorical.jpg)
Պատկերասրահ
խմբագրել-
Խևսուրներն ազգային տարազներով և զենք ու զրահով, 1901 թ
-
Կին խևսուր ազգային տարազով, 1881 թ
-
Շաթիլի գյուղը
-
Շաթիլիի խևսուրները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ |