Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծաղկաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Կամոյի շրջան | ||
Մակերես | 13,2 կմ² | ||
ԲԾՄ | 2160 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼470 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գտնվում է Գեղամա լեռների արևելյան լանջին, Գելոյիձոր գետի ափին, մարզկենտրոն Գավառից մոտ 6 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 2120-2180 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 470 մարդ (2011 թ.)[3], հայեր։
Քյարիմքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից՝ Նոր Բայազետի շրջանի։ Վերանվանվել է Ծաղկաշեն 1942 թ. մարտի 2-ին[4]։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Ծաղկաշենի արևմտյան մասում կա Սուրբ Հովհաննես եկեղեցի (9-10 րդ դդ.), 9-16-րդ դդ. խաչքարերով գերեզմանոց։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում են «Ուխտավեր» գյուղատեղին (13-17-րդ դդ.) և համանուն մատուռը (13-14 րդ դդ.)[5]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկաշենի մշտական բնակչությունը կազմել է 470, առկա բնակչությունը՝ 414 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մեծ մասը գաղթել է Ալաշկերտի Արծափ գյուղից, մնացածները՝ Գանձակից[4]։ Ծաղկաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 100. — 184 p.
Արտաքին հղումներ
խմբագրել- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive: