Ծառերի արմատներ (նկար, Վան Գոգ)
Ծառերի արմատներ (կտավ) (հոլ.՝ Boomwortels), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը՝ նկարված 1890 թվականին Ֆրանսիայում։ Նկարը ձգված է հորիզոնական և իրենից ներկայացում է հորիզոնական ձևով իրար միացված երկու քառակուսի։ Այս ձևը նկարիչը հաճախ է օգտագործել իր վերջին բնապատկերային աշխատանքներում[4]։
Ծառերի արմատներ Boomwortels | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 50 |
լայնություն | 100 |
ստեղծման վայր | Օվեր Սյուր Ուազ[1][2] |
ստեղծման երկիր | Ֆրանսիա |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[3] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
http://www.vggallery.com/painting/p_0816.htm, https://vangoghworldwide.org/artwork/F816 կայք | |
Ծանոթագրություններ | |
Tree roots by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Որոշ արվեստագետների կարծիքով՝ սա Վան Գոգի վերջին կտավն է[5]։
Կտավի մասին
խմբագրելԱռաջին հայացքից նկարը կարող է թվալ վերացական ձևերի և վառ գույների կոմպոզիցիա, բայց նրանում պատկերված են ծառերի բներ և արմատներ, բույսեր, տերևներ[6]։
Դեռ 1882 թվականին Հաագայում Վան Գոգը ծառերի արմատների նախանկարներ է անում։ Իր եղբայր Թեո վան Գոգին ուղղված նամակում նկարիչը գրել է, որ այս աշխատանքով ցանկանում է փոխանցել կյանքի պայքարի գաղափարը։ Հայտնի չէ՝ այս մտքով է առաջնորդվել Վան Գոգը «Ծառերի արմատները» ստեղծելիս[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.openstreetmap.org/node/7762393692
- ↑ https://www.vangoghmuseum.nl/en/about/news-and-press/press-releases/discovery-of-the-place-where-van-gogh-painted-his-last-masterpiece-tree-roots
- ↑ http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0195V1962
- ↑ Википедия о двойном-квадратном формате
- ↑ Статья о последних работах художника(չաշխատող հղում)
- ↑ Собрание музея Ван Гога(չաշխատող հղում)
- ↑ Письмо Ван Гога своему брату
Գրականություն
խմբագրել- de la Faille, Jacob-Baart. The Works of Vincent Van Gogh: His Paintings and Drawings. Amsterdam: Meulenhoff, 1970. ISBN 978-1-55660-811-7
- Hulsker, Jan. The Complete Van Gogh. Oxford: Phaidon, 1980. ISBN 0-7148-2028-8
- Naifeh, Steven; Smith, Gregory White. Van Gogh: The Life. Profile Books, 2011. ISBN 978-1-84668-010-6
- van der Veen, Wouter; Knapp, Peter. Van Gogh in Auvers: His Last Days. Monacelli Press, 2010. ISBN 978-1-58093-301-8