Ծավ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծավ (այլ կիրառումներ)
Ծավ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծավ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Առաջին հիշատակում | XVIII դար | ||
Այլ անվանումներ | Բռուն | ||
Մակերես | 59,44 կմ² | ||
ԲԾՄ | 1080 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 74[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Ծավեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Ծավ գետի հովտում՝ ծովի մակարդակից մոտ 1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 16 կմ դեպի հարավ։
Ծավից 6-7 կմ հարավ-արևելք գտնվում է Ակսել Բակունցի նկարագրած Մթնաձոր անտառը, իսկ 2 կմ հեռավորության վրա՝ Սոսու պուրակ արգելավայրը։
Պատմություն
խմբագրելՊատմական աղբյուրներում գյուղը հիշատակվում է XVIII դարի կեսից, նշված է Ղուկաս Սեբաստացու «Ընտիր պատմություն Դավիթ Բեկի» աշխատության մեջ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԲնակչություն
խմբագրելՀամաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ծավի մշտական բնակչությունը կազմել է 74, առկա բնակչությունը՝ 108 մարդ։ Ստորև ներկայացված է Ծավ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 97 | 398 | 305 | 297 | 236 | 203 | 363[5] | 157[6] | 74[2] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ։
Բնության հուշարձաններ
խմբագրել- Կեմանցի աղբյուր
- Նավսի աղբյուր
- Մյասնիկի աղբյուր (Նորդ Օստ) –աղբյուրը կառուցված է ի հիշատակ 2002 թվականին չեչեն գրոհայիների կողմից Մոսկվայում գործող մյուզիքլի գրավման ժամանակ զոհված շիշկերտցի Մյասնիկ Զաքարյանի հիշատակին։ Աղբյուը կոչվում է նաև Նորդ Օստի աղբյուր
- Բենիամինի աղբյուր
- Քանքանի աղբյուր
- Գետ Քարվանքաձոր
- Գետ Սարատուն
- Գետ Զառկոն
- Հանդ Սարատուն
- Հանդ Զառկոն
- Ճգնավեր (Ճգնավեր)՝ Ծավ գյուղի դիմաց, Ճանճապտուկ լեռան լանջին, անտառոտ վայրում։ Ավանդության համաձայն այստեղ՝ փոքր այրի մեջ, ապրել է ճգնակյաց մեկը։ Մինչև 20-րդ դարի վերջը այստեղ պահպանվում էին կավե ճրագներ, իսկ որոշ հավատացյալներ մերթընդմերթ այստեղ գնում էին մոմավառության
Պատմամշակութային կառույցներ
խմբագրել- Իլուի ամրոց՝ գտնվում է Ծավ գյուղից 3 կմ հվ., Ծավ գետի աջ ափին
- Աղջկա բերդ՝ գտնվում է Ծավ գյուղից 2 կմ հվ., սարի գագաթին, 10-13-րդ դդ., ավերված է
- Միջնադարյան գյուղատեղի Ծանաղու՝ գյուղից 5 կմ հեռու՝ Ծավ և Հանդ գյուղերի միջև, Մթնաձորի սկզբնամասում, լքվել է 1918 թ.
- Մթնաձորի միջնադարյան եկեղեցի՝ ավերված
- Թարգմանչաց եկեղեցի՝ 10-13-րդ դդ., գտնվում է Ճանճապտուկ լեռան հարավային լանջին, կիսավեր է, թաղածածկ
- Գյուղատեղի Թարգմանչաց՝ 10-13-րդ դդ.,գտնվում է գյուղից 1 կմ հս, անտառում։ Ունի հին այլ անվանումներ ՝ Թրջմնաց, Թարջումանաց, Թրջմունանք
- Գերեզմանոց՝ 10-13-րդ դդ.
- Կամուրջ՝ կառուցված 17-րդ դարում, Ծավ գետի վրա Կեմանց գյուղից ներքև՝ Ղափճուղա տանող միջնադարյան առևտրական ուղու վրա
- Գյուղատեղի Կեմանց՝ գտնվում է գյուղից 4.5 կմ արմ, Ծավ-Շիշկերտ ճանապարհից աջ, անտառի բացատում, ավերված է։ Հիշատակվում է Դավիթ Բեկի ժամանակներից (Ղուկաս Սեբաստացի),վերաբնակեցվել է 1860-ականներից, լքվել է 1939 թվին
- Միջնադարյան գյուղատեղի Նավս՝, գտնվում է գյուղից 3 կմ հվ-արմ, Ծավ գետի աջ ափին, Նավսաքար լեռան լանջին
- Միանավ եկեղեցի՝ կիսավեր, գտնվում է գյուղի հս եզրին, թվագրվում է 19-րդ դ. 2-րդ կեսով
- Եկեղեցի՝ գտնվում է գյուղից 7 կմ հվ-արմ՝ Մթնաձորում, միջնադար
- Միանավ Սբ Գևորգ եկեղեցի՝ գյուղամեջում, վերակառուցվել է 20-րդ դդ.
- Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ծավեցիներին նվիրված հուշակոթող՝ 1966 թ.,գտնվում է գյուղի բարձունքում, հեղինակ՝ Վ.Արշակյան
- Քարավանատուն՝ 16-17-րդ դդ, գյուղից 1 կմ հվ-արմ, Ծավ գետի ափին
- Մելիք-Նուբարյանների (այս նշանավոր տոհմից են սերում Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշան և նրա որդին՝ ազգային գործիչ Պողոս Նուբարը) միջնադարյան ամառանոց-ապարանքը՝ 17-րդ դդ. կառույց, մնացել են ավերակները։ Գտնվում է Կեմանցի դաշտ կոչվող տարածքում, գետի ձախ ափին։ Մի ավանդության համաձայն Նուբարյանները, ովքեր բնակվում էին Բասուտա գետի միջին հոսանքում և Շիկահողում, ամռանը գալիս էին զովաշունչ այս վայրը։ Դավիթ Բեկի ազատագրական շարժումից հետո, երբ Նուբարյանները հեռացան Իզմիր, այս վայրերում բնակություն հաստատեցին թուրքերը և հիմնադրեցին փոքրիկ մի գյուղ Դալլաքլու անունով։ 1920 թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ ծավեցիները հանդես եկան բարի նախաձեռնությամբ. մի գիշերվա մեջ հարձակման վտանգի տակ գտնվող թուրք գյուղացիներին իրենց գույքի հետ միասին տեղափոխեցին անվտանգ վայրեր։ Մեր օրերում էլ Կեմանցու դաշտը կոչվում են նաև Դալլաքլու։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Հունան Ավետիսյան - Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ հերոս
- Գևորգ Հայրյան - գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 102» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները